https://arm.sputniknews.ru/20260825/levvon-qvocharjani-tan-khuzarkutjunn-avartvec-patgamavvory-meknabanel-e-teghi-unecatsy-106096898.html
Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց․ պատգամավորը մեկնաբանել է տեղի ունեցածը
Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց․ պատգամավորը մեկնաբանել է տեղի ունեցածը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այն, ինչ այսօր անում են Քոչարյանների ընտանիքի հետ, կանեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել իշխանությունների... 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T13:35+0400
2026-08-25T13:35+0400
2026-08-25T14:00+0400
լևոն քոչարյան
խուզարկություն
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106098649_0:0:1281:720_1920x0_80_0_0_73a6d072e6d8e8a46ac1d3a3b51bb5ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խուզարկությունն սկսվել էր առավոտյան 07:00-07:10–ի սահմաններում, սակայն առանձնապես ոչինչ չեն արել։Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այն, ինչ այսօր անում են Քոչարյանների ընտանիքի հետ, կանեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել իշխանությունների վարած քաղաքականությանը։Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Լրատվամիջոցները քիչ առաջ հայտնեցին, որ ՀՀ երկրորդ նախագահին բուժկենտրոն են տեղափոխել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106098649_136:0:1096:720_1920x0_80_0_0_b4567590a9372ce0d967a1832b0fff38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, խուզարկություն, ռոբերտ քոչարյան, видео
լևոն քոչարյան, խուզարկություն, ռոբերտ քոչարյան, видео
Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց․ պատգամավորը մեկնաբանել է տեղի ունեցածը
13:35 25.08.2026 (Թարմացված է: 14:00 25.08.2026) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այն, ինչ այսօր անում են Քոչարյանների ընտանիքի հետ, կանեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել իշխանությունների վարած քաղաքականությանը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։
Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խուզարկությունն սկսվել էր առավոտյան 07:00-07:10–ի սահմաններում, սակայն առանձնապես ոչինչ չեն արել։
«Անակնկալ չկա այս առումով, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է․ այս ամենը կապված է մեր ընդդիմադիր գործունեության, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու, չնահանջելու, չկզելու հետ։ Այս ամենին մենք պատրաստ էինք, և սա առաջին անգամը չէ»,– ասաց Լևոն Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այն, ինչ այսօր անում են Քոչարյանների ընտանիքի հետ, կանեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել իշխանությունների վարած քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան
հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ
Հակակոռուպցիոն կոմիտեի Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Լրատվամիջոցները քիչ առաջ
հայտնեցին, որ ՀՀ երկրորդ նախագահին բուժկենտրոն են տեղափոխել։