00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:42
2 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրավապահ համակարգը շարժվում է մեկ անձի քմահաճույքով․ իրավաբանը՝ Քոչարյանների գործի մասին

Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը վստահ է` որքան էլ գործադիր իշխանությունը փորձեր քաղաքական հետապնդումներ իրականացնել, անկախ իրավապահ համակարգի դեպքում դրանք պարզապես տեղի չէին ունենա։
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա որդիներ Սեդրակ և Լևոն Քոչարյանների շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացները պետք է գնահատել ոչ միայն կոնկրետ քրեական գործերի, այլև իրավապահ համակարգի անկախության տեսանկյունից։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը։
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են, իսկ որոշ ժամանակ անց ինքնազգացողության վատանալու պատճառով ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Իրավագետի դիտարկմամբ՝ իրավապահ մարմինների լայնամասշտաբ գործողությունները Քոչարյան ընտանիքի նկատմամբ քաղաքական առանձնահատուկ վարքագիծ է իշխանության կողմից։
«Հիմա հիմարություն կլինի դա ժխտելը։ Մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ իրավապահ համակարգը մեկ անձի ձեռքում է։ Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը կարող է շարժվել մեկ անձի քմահաճույքից ելնելով։ Ակնհայտ է, որ այդ իրավապահ համակարգը տարբերակված մոտեցումներ է ցուցաբերում տարբեր անձանց նկատմամբ՝ կախված նրանից, թե նրանք քաղաքական ինչ դիրքավորում ունեն»,–ասում է Թավադյանը։
Նա նշում է, որ ոչ մի դեպքում քաղաքական իշխանությունը չպետք է ազդեցություն ունենա իրավապահ և դատական համակարգերի աշխատանքի վրա։ Նման համակարգի վտանգը տարածվում է ոչ միայն քաղաքական գործիչների, այլև շարքային քաղաքացիների վրա։
«Եթե դու ունենում ես քննչական կամ իրավապահ համակարգ, որը շարժվում է մեկ անձի քմահաճույքից ելնելով, նշանակում է՝ այդ իրավապահ համակարգը իր ներքին աշխատանքում արդեն սովորում է, որ ինքը պետք է աշխատի այդ ազդակներից ելնելով։ Այսինքն հանցագործության դեպքում իրավապահ համակարգը սովորում է, որ սպասի, գործադիր իշխանությունը կասի` ինչ անել, նոր կշարժվի։ Իրավապահ համակարգը սկսում է կառավարվել ինչ-որ մեկի կողմից ուղիղ նշումով»,–ասում է իրավաբանը։
Նրա գնահատմամբ՝ նախկին իշխանության ներկայացուցիչների ձերբակալություններով ուրախացող քաղաքացիները մոռանում են համակարգային ռիսկերի մասին։ Թավադյանը զգուշացնում է․ եթե իրավապահ համակարգը սովորում է շարժվել քաղաքական հրահանգներով, ապա հետագայում նույնիսկ սովորական կենցաղային վեճերի կամ ոչ քաղաքական խնդիրների դեպքում քննիչները չեն գործելու ինքնուրույն և նորից սպասելու են «վերևներից» հրահանգի, քանի որ սովոր են այդպես աշխատել։
«Ինչ վերաբերմունք էլ մենք ունենանք Քոչարյանի, Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, մենք պետք է հասկանանք, որ եթե իրավապահ համակարգը սկսում է աշխատել ինչ-որ մեկի քմահաճույքով, նշանակում է՝ ինքը մնացած դեպքերում սկսում է աշխատել վատ։ Սա բոլոր քաղաքացիների վրա է ազդում։ Այլ հարց կլիներ, եթե վստահ լինեինք, որ ունենք անկախ իրավապահ համակարգ, ինչը մեր Սահմանադրությամբ երաշխավորված չէ»,-ընդգծեց իրավաբանը։
Նա վստահ է` որքան էլ գործադիր իշխանությունը փորձեր քաղաքական հետապնդումներ իրականացնել, անկախ իրավապահ համակարգի դեպքում դրանք պարզապես տեղի չէին ունենա։ Բայց մեր Սահմանադրությունը, Թավադյանի պնդմամբ, այդ երաշխիքներն ապահովում է միայն թղթի վրա, իսկ իրականում դրանք գոյություն չունեն։
Լրահոս
0