https://arm.sputniknews.ru/20260825/inch-e-katarvum-tvojvota-ynkerutjan-erevanjan-nerkajacucchutjunum-tesanjut-106093210.html
Ի՞նչ է կատարվում «Տոյոտա» ընկերության երևանյան ներկայացուցչությունում. տեսանյութ
Ի՞նչ է կատարվում «Տոյոտա» ընկերության երևանյան ներկայացուցչությունում. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ընկերության աշխատակիցներն արդեն ավելի քան 2 տասնյակ հաճախորդների են հետ ուղարկել։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T12:20+0400
2026-08-25T12:20+0400
2026-08-25T12:21+0400
հայաստան
«տոյոտա» ընկերություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106091119_0:38:1200:713_1920x0_80_0_0_a2f2b2e7f080a9ac3c51f0db866f6476.jpg
Իրավապահները «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակում ստուգում են աշխատակիցների համակարգիչները։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Նշենք, որ իրավապահ մարմինները ընկերության երևանյան գրասենյակը կապարակնքել են վաղ առավոտյան։ Այս ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։Ընկերության աշխատակիցները Sputnik Արմենիային հայտնեցին, որ առավոտից արդեն ավելի քան 2 տասնյակ հաճախորդների են հետ ուղարկել։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Сотрудники правоохранительных органов проводят обыски в офисе Toyota Armenia
Sputnik Արմենիա
Сотрудники правоохранительных органов проводят обыски в офисе Toyota Armenia
2026-08-25T12:20+0400
true
PT0M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106091119_100:0:1100:750_1920x0_80_0_0_886737f4445854541ff3c42b66c39f3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «տոյոտա» ընկերություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, «տոյոտա» ընկերություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ի՞նչ է կատարվում «Տոյոտա» ընկերության երևանյան ներկայացուցչությունում. տեսանյութ
12:20 25.08.2026 (Թարմացված է: 12:21 25.08.2026) Ընկերության աշխատակիցներն արդեն ավելի քան 2 տասնյակ հաճախորդների են հետ ուղարկել։
Իրավապահները «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակում ստուգում են աշխատակիցների համակարգիչները։ Այս մասին հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նշենք, որ իրավապահ մարմինները ընկերության երևանյան գրասենյակը կապարակնքել են վաղ առավոտյան։ Այս ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։
Ընկերության աշխատակիցները
Sputnik Արմենիային հայտնեցին, որ առավոտից արդեն ավելի քան 2 տասնյակ հաճախորդների են հետ ուղարկել։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան
հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ըստ
Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։