00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:42
2 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀԱՊԿ–ից դուրս գալը միայն մեկ կառույցից հեռանալու հարց չէ. փորձագետը` հետագա քայլերի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Նահապետյան
Հայկ Նահապետյան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2026
Բաժանորդագրվել
Ըստ ռազմական փորձագետի` Արևմուտքի նպատակն է, որ Հայաստանը խզի Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական, մշակութային, քաղաքակրթական, հոգևոր կապերը։ Հարավային Կովկասը, ինչպես և այլ տարածաշրջաններ, պետք է դառնան Ռուսաստանի դեմ խնդիրներ առաջացնող տարածք։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում երկիրը ոչ թե անվտանգության նոր համակարգ կստանա, այլ կարող է հայտնվել ավելի խոցելի վիճակում։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքական վերլուծաբան, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը։
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 20–ին Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ՀԱՊԿ վերադառնալու ծրագրեր չկան, և հավելել, թե գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ կազմից։Ռուսական կողմի արձագանքը չուշացավ. ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց` Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով՝ այլևս անդամակցության կարիք չունի անվտանգության ապահովման համար կարևոր այդ կազմակերպությունում։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ աշխարհաքաղաքական ավելի լայն գործընթացների համատեքստում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանից ռուսական ներկայությունը հեռացնելու գործընթացը տեղավորվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու Արևմուտքի քաղաքականության մեջ։
«Արևմուտքի նպատակն է, որ Հայաստանը խզի Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական, մշակութային, քաղաքակրթական, հոգևոր կապերը։ Հարավային Կովկասը, ինչպես և այլ տարածաշրջաններ, պետք է դառնան Ռուսաստանի դեմ խնդիրներ առաջացնող տարածք»,– ասաց նա։
Ըստ փորձագետի` ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու դեպքում Հայաստանի նախկին անվտանգության երաշխիքները կթուլանան, իսկ նորերը չեն ձևավորվի։ Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգության հարցում միայն արևմտյան քաղաքական կամ դիվանագիտական աջակցությունը բավարար չէ, քանի որ ռազմական անվտանգության իրական մեխանիզմների բացակայության պայմաններում երկիրը կարող է ավելի խոցելի դառնալ։
Նահապետյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը միայն մեկ կառույցից հեռանալու հարց չէ. դրան կարող է հաջորդել Հայաստանում ռուսական սահմանապահների, Գյումրու 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև ռուսական տնտեսական ակտիվների դուրսբերումը։
«Խնդիրն այստեղ թուրք – ադրբեջանական տանդեմի համար սահմանապահներն են դառնում և 102-րդ ռազմաբազան։ Եթե տեսականորեն դիտարկենք, որ Ռուսաստանն ինքը կարող է խզել պայմանագրերը և դուրս գալ, այդ ժամանակ թուրքական և ադրբեջանական բանակներին, տանկերին, օրինակ` Երասխի կողմից, ՔՊ-ն ծաղիկներով կարող է դիմավորել։ Ես վստահեցնում եմ», - ասաց Նահապետյանը։

ՀԱՊԿ–ի աշխատանքը տուժո՞ւմ է Հայաստանի մասնակցության բացակայությունից

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ներկայիս հարաբերություններին՝ փորձագետը նշեց, որ թեև Հայաստանը չի մասնակցում կառույցի աշխատանքներին, իրավական առումով դեռևս շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի շրջանակում։
Նրա խոսքով՝ Հայաստանը, իր չմասնակցելով, որոշակիորեն ազդում է կառույցի աշխատանքների արդյունավետության վրա, քանի որ կազմակերպությունն իր ծրագրերը և ռազմական պլանավորումը կատարում է անդամ երկրների ռեսուրսները հաշվի առնելով։
«ՀԱՊԿ-ը, երբ պլանավորում է իր աշխատանքները, հաշվի է առնում նաև Հայաստանի ռեսուրսը։ Եթե պլանավորված աշխատանքների մի տարրը գոյություն չունի, արդյունավետությունը կտրուկ ընկնում է»,– նշեց Նահապետյանը։

Հայաստանին ՆԱՏՕ–ում չեն սպասում

Փորձագետը վստահ է, որ ՀԱՊԿ-ից հեռանալով` Հայաստանը չի դառնա ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ Եվրամիության անդամ։ Արևմուտքը Հայաստանին անվտանգության երաշխավորի իմիտացիա է տալիս։ Նրա գնահատմամբ՝ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը կարող է Հայաստանին չտալ այն անվտանգության մակարդակը, որը ակնկալվում է։ Փորձագետը որպես օրինակ բերել է Թուրքիայի, Սերբիայի, Վրաստանի և Ուկրաինայի՝ Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման տարբեր փուլերում ունեցած փորձը՝ ընդգծելով, որ անդամակցության գործընթացը կարող է տարիներ տևել։
«Անհրաժեշտության դեպքում շատ հեշտ կարող են մեզ դնել զոհասեղանին, որովհետև մենք այլևս անվտանգության այլ երաշխավոր չունենք։ Ռուսաստանից Հայաստանի աստիճանական հեռացումը կարող է հետագայում ճանապարհ բացել Հայաստանի թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում ներգրավման համար»,- նշեց Նահապետյանը։

Գործընկերային հարաբերությունները ռազմավարական դաշնակցայինից ցածր մակարդակի են

Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրում նշված է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ իրականացնելու է գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում։ Հայաստանը շարունակելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։ Սա, ըստ փորձագետի, նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները «ռազմավարական դաշնակցայինից» փոխում է «գործընկերային հարաբերությունների»։ Նահապետյանը նշեց, որ միայն ձևակերպման փոփոխությունը ինքնին չի վերացնում երկու երկրների միջև առկա պայմանագրերը։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող պայմանագրերը երկու երկրների հարաբերությունները բնորոշում են որպես ռազմավարական և դաշնակցային։ Ամենաբարձր մակարդակի հարաբերությունները դրական իմաստով ռազմավարական, դաշնակցային հարաբերություններն են։ Մենք Ռուսաստանի հետ ունենք կնքած ռազմական և տնտեսական պայմանագրեր, որոնք ռազմավարական դաշնակցային բնույթ ունեն»,– նշեց ռազմական հարցերով փորձագետը։
Միաժամանակ Նահապետյանն ընդգծեց, որ «գործընկերային հարաբերություններ» ձևակերպումն ինքնին չի նշանակում, որ Հայաստանը ստանալու է անվտանգության այլընտրանքային երաշխիքներ։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Լրահոս
0