00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:42
2 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երեխային համոզում էին, թե Սպայդերմենն է եկել․ փաստաբանը՝ Քոչարյանի տան խուզարկության մասին

© SputnikՏաթևիկ Սողոյան
Տաթևիկ Սողոյան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2026
Բաժանորդագրվել
Սողոյանը շեշտեց՝ տարբեր հանգամանքներ հստակ ցույց են տալիս, որ այն, ինչ կատարվում է, քաղաքական հետապնդում է։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի տանն իրականացված խուզարկությունն ԱԱԾ ալֆա-ջոկատի մասնակցությամբ ո՛չ իրավաչափ է, ո՛չ արդարացված։ Քոչարյանի բնակարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու ասում էր՝ էս ի՞նչ են անում էս մարդիկ, իսկ փոքր տղային էլ փորձում էինք բացատրել, թե Սպայդերմենն է եկել։ Շփոթված են երեխաները։ Ինձ համար իրավաչափության տեսանկյունից բացարձակ արդարացված չէ ԱԱԾ ալֆա-ջոկատի ներկայությունն այստեղ։ Նույնիսկ մանկահասակ երեխան եկել, ինձ ասում է՝ բայց ես գիտեմ, որ էս տեսակ ջոկատայինները պետք է ինչ-որ ահաբեկիչների, զինված մարդկանց մոտ գնան, մեր տուն ինչի՞ են եկել»,- նշեց Սողոյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ վարույթ իրականացնող մարմինն ասում է, թե իրենք գործողությանը չեն մասնակցել, սակայն դիմակավորված, զինված ջոկատի ներկայությունն ազդեցություն է ունենում երեխաների, հարևանների և բոլորի վրա։
Սողոյանը շեշտեց՝ տարբեր հանգամանքներ հստակ ցույց են տալիս, որ սա քաղաքական հետապնդում է։ Նրա խոսքով՝ «պատահական զուգադիպությամբ» քննիչը երեկ է դատարան դիմել՝ խուզարկություն իրականացնելու թույլտվություն հայցելով։ Փաստաբանը կասկածներ ունի, որ եթե ժամն էլ հնարավոր լինի իմանալ, ապա պարզվելու է, որ դա եղել է Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում ելույթից հետո։
«Այս մարդիկ փորձում էին ինչ–որ թանկարժեք բաներ գտնել։ Նույնիսկ սպասքի հետևի հատվածն էին նայում, որ տեսնեն` ուլտրաթանկարժեք բաներ կան, թե ոչ։ Ոսկեգույն ժամացույց էին գտել, մտածում էին, թե գտան այդ կարևոր, կեղեքիչ ապացույցը, պարզվեց, որ ոսկյա չէ, ուղղակի ոսկեգույն է»,– ասաց փաստաբանը։
Սողոյանը շեշտեց, որ Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի հարսանիքի հուշամեդալներն են տարել, որտեղ նույնիսկ նշված է հարսանիքի ամսաթիվը, և որ նվեր է։ Վարույթի շրջանակում դրանք առգրավվել են, ինչը, ըստ պաշտպանի, կապ չունի գործի հետ։
Սողոյանը նաև հայտնեց, որ սմարթ TV-ի «ֆլեշկա» են տարել և ինչ–որ կրիչներ։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։
Ինչ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին. գործում շոշափվում է 3–րդ նախագահի անունը
Լրահոս
0