https://arm.sputniknews.ru/20260825/entadrum-enq-vor-rvobert-qvocharjanin-kalanavvorelu-mijnvordutjun-knerkajacvi-pastaban-106094158.html
«Ենթադրում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի». փաստաբան
«Ենթադրում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի». փաստաբան
Sputnik Արմենիա
Պաշտպանները ծանոթացել են առաջադրված մեղադրանքին և դրա բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են տեսնում։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T12:42+0400
2026-08-25T12:42+0400
2026-08-25T12:43+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
արամ օրբելյան
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103973883_0:0:1600:901_1920x0_80_0_0_f5b1e61d9f6e9b14b0b71ff63e6c0680.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում նկարագրվածը հանցագործություն չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։Փաստաբանի խոսքով՝ այս պահին իրենք ծանոթացել են առաջադրված մեղադրանքին և դրա բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են տեսնում։«Այս պահին ունենք ինչ-որ մեղադրանք, ֆորմալ առումով ինչ–որ փաստաթուղթ, որի հետ կապված բազմաթիվ բովանդակային խնդիրներ ենք տեսնում, այդ թվում՝ նկարագրվածը հանցագործություն լինել-չլինելու հետ կապված»,– նշեց նա։Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը ենթադրում է, որ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան, քանի որ նա ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Լրատվամիջոցները քիչ առաջ հայտնեցին, որ ՀՀ երկրորդ նախագահին բուժկենտրոն են տեղափոխել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103973883_130:0:1551:1066_1920x0_80_0_0_c15f04c74b1dd649fa4cf79fadb94a01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, մեղադրանք
հայաստան, ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, մեղադրանք
«Ենթադրում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի». փաստաբան
12:42 25.08.2026 (Թարմացված է: 12:43 25.08.2026) Պաշտպանները ծանոթացել են առաջադրված մեղադրանքին և դրա բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում նկարագրվածը հանցագործություն չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Այն, ինչ մեղադրանքում նկարագրված է, հանցագործություն չէ, և պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չէ։ Մենք սա գնահատում ենք քաղաքական գործընթացների համատեքստում»,– ասաց Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս պահին իրենք ծանոթացել են առաջադրված մեղադրանքին և դրա բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են տեսնում։
«Այս պահին ունենք ինչ-որ մեղադրանք, ֆորմալ առումով ինչ–որ փաստաթուղթ, որի հետ կապված բազմաթիվ բովանդակային խնդիրներ ենք տեսնում, այդ թվում՝ նկարագրվածը հանցագործություն լինել-չլինելու հետ կապված»,– նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը ենթադրում է, որ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան, քանի որ նա ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան
հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ըստ
Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Լրատվամիջոցները քիչ առաջ հայտնեցին, որ ՀՀ երկրորդ նախագահին բուժկենտրոն են տեղափոխել։