https://arm.sputniknews.ru/20260825/atum-eq-qvocharjanin-qani-vor-na-arcakhci-e-ev-haghtats-erkri-nakhagah-grigvorjany-pashinjanin-106106318.html
Ատում եք Քոչարյանին, քանի որ նա արցախցի է և հաղթած երկրի նախագահ. Գրիգորյանը` Փաշինյանին
Ատում եք Քոչարյանին, քանի որ նա արցախցի է և հաղթած երկրի նախագահ. Գրիգորյանը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ հավաքական ընդդիմությանը ավելի քան 550 հազար մարդ է ձայն տվել, հետևաբար Փաշինյանը չի կարող 10 հոգու մեկուսացնելով... 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T16:04+0400
2026-08-25T16:04+0400
2026-08-25T16:14+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
աննա գրիգորյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87915019_0:0:1200:675_1920x0_80_0_0_2e0f709138812be0b8085700bc879283.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ատում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա արցախցի է և նրա հետ պայմանավորվածությունների չի գնացել։ Գրիգորյանն այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում։Նա նշեց` երեկ հերթական մահն է արձանագրվել բանակում, բայց իշխանություններն իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն բարկացել են պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած հարցից։«Նաջարյանը բարկացել է և հրահանգ է իջեցրել` գնացեք, բռնեք, բոլորը պետք է նստեն։ Երբեմն մտածում եմ` ինչու հատկապես Քոչարյանների նկատմամբ ունեք ատելություն, հետո հասկանում եմ, որ մի քանի պատճառ կա։ Առաջինը՝ հավանաբար, որովհետև նախագահ Քոչարյանն Արցախից է, և դուք էլ, ինչպես հիմա պարզ է դառնում, ամբողջությամբ արցախատյաց եք։ Դա ասում եմ ես, որը ժամանակին սատարել է ձեզ»,– նշեց Գրիգորյանը` դիմելով ՀՀ վարչապետին։Ըստ խմբակցության ղեկավարի` Փաշինյանն ատում է Քոչարյանին նաև այն պատճառով, որ պայմանավորվածության չի գնացել նրա հետ, քանի որ 2018 թվականին շատերը Փաշինյանի հետ պայմանավորված դուրս են եկել կամ պայմանավորված հետ չեն եկել։«Բացի այդ, նաև այն պատճառով եք ատում Քոչարյանին, քանի որ նա հաղթած երկրի ղեկավար էր։ Երեկ ասում եք, թե ձեր էդ հաղթած նախագահին ես հաղթել եմ, բա դա հաղթածի կեցվա՞ծք է, ընտրություններով հաղթած անձը նման վրեժխնդրությամբ է լցվո՞ւմ բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Դուք 10 ընտրություն էլ հաղթեք, մեզ բոլորիս էլ հաղթեք, միևնույնն է, պարտված երկրի ղեկավարն եք, ձեր օրոք է եղել պարտությունը, ու դուք հավանաբար հենց դա է, որ չեք ներում»,– ընդգծեց Գրիգորյանը։Նա հիշեցրեց, որ ընտրությունների ժամանակ հավաքական ընդդիմությանը ավելի քան 550 հազար մարդ է ձայն տվել, հետևաբար Փաշինյանը չի կարող 10 հոգու մեկուսացնելով հարցը լուծված համարել։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Ըստ դատախազության` բացի նրանցից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 8 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87915019_152:0:1052:675_1920x0_80_0_0_0b9565cba33cf17b1a99334af5cd441e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, աննա գրիգորյան, նիկոլ փաշինյան
հայաստան, ռոբերտ քոչարյան, աննա գրիգորյան, նիկոլ փաշինյան
Ատում եք Քոչարյանին, քանի որ նա արցախցի է և հաղթած երկրի նախագահ. Գրիգորյանը` Փաշինյանին
16:04 25.08.2026 (Թարմացված է: 16:14 25.08.2026) «Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ հավաքական ընդդիմությանը ավելի քան 550 հազար մարդ է ձայն տվել, հետևաբար Փաշինյանը չի կարող 10 հոգու մեկուսացնելով հարցը լուծված համարել։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ատում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա արցախցի է և նրա հետ պայմանավորվածությունների չի գնացել։ Գրիգորյանն այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում։
Նա նշեց` երեկ հերթական մահն է արձանագրվել բանակում, բայց իշխանություններն իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն բարկացել են պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած հարցից։
«Նաջարյանը բարկացել է և հրահանգ է իջեցրել` գնացեք, բռնեք, բոլորը պետք է նստեն։ Երբեմն մտածում եմ` ինչու հատկապես Քոչարյանների նկատմամբ ունեք ատելություն, հետո հասկանում եմ, որ մի քանի պատճառ կա։ Առաջինը՝ հավանաբար, որովհետև նախագահ Քոչարյանն Արցախից է, և դուք էլ, ինչպես հիմա պարզ է դառնում, ամբողջությամբ արցախատյաց եք։ Դա ասում եմ ես, որը ժամանակին սատարել է ձեզ»,– նշեց Գրիգորյանը` դիմելով ՀՀ վարչապետին։
Ըստ խմբակցության ղեկավարի` Փաշինյանն ատում է Քոչարյանին նաև այն պատճառով, որ պայմանավորվածության չի գնացել նրա հետ, քանի որ 2018 թվականին շատերը Փաշինյանի հետ պայմանավորված դուրս են եկել կամ պայմանավորված հետ չեն եկել։
«Բացի այդ, նաև այն պատճառով եք ատում Քոչարյանին, քանի որ նա հաղթած երկրի ղեկավար էր։ Երեկ ասում եք, թե ձեր էդ հաղթած նախագահին ես հաղթել եմ, բա դա հաղթածի կեցվա՞ծք է, ընտրություններով հաղթած անձը նման վրեժխնդրությամբ է լցվո՞ւմ բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Դուք 10 ընտրություն էլ հաղթեք, մեզ բոլորիս էլ հաղթեք, միևնույնն է, պարտված երկրի ղեկավարն եք, ձեր օրոք է եղել պարտությունը, ու դուք հավանաբար հենց դա է, որ չեք ներում»,– ընդգծեց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ ընտրությունների ժամանակ հավաքական ընդդիմությանը ավելի քան 550 հազար մարդ է ձայն տվել, հետևաբար Փաշինյանը չի կարող 10 հոգու մեկուսացնելով հարցը լուծված համարել։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան
հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Ըստ
դատախազության` բացի նրանցից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 8 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։