https://arm.sputniknews.ru/20260824/pashinjany-katvoghikvosin-bazmics-anvanec-ashkharhik-anunvov-ynddimutjuny-lqec-azh-dahlitshy-106072861.html
Փաշինյանը Կաթողիկոսին բազմիցս անվանեց աշխարհիկ անունով, ընդդիմությունը լքեց ԱԺ դահլիճը
Փաշինյանը Կաթողիկոսին բազմիցս անվանեց աշխարհիկ անունով, ընդդիմությունը լքեց ԱԺ դահլիճը
Sputnik Արմենիա
Միջադեպի համար առիթ հանդիսացավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի ռեպլիկը։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T17:54+0400
2026-08-24T17:54+0400
2026-08-24T18:18+0400
նիկոլ փաշինյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106071016_0:0:1270:714_1920x0_80_0_0_8632f22ee3dee48c3137e4dabd66a754.jpg
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5 անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին անվանեց աշխարհիկ անունով (Կտրիճ Ներսիսյան):Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը հարց ուղղեց վարչապետին՝ Կաթողիկոսի աշխարհիկ անվան օգտագործման վերաբերյալ ընդդիմության արձագանքի մասին:Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի նեղանալ՝ ինչից ուզում է:Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսեցին ի նշան բողոքի հարվածել սեղաններին։Դա չխանգարեց Փաշինյանին։ Նա ժպտալով շարունակեց խոսել Ամենայն հայոց կաթողիկոսի մասին՝ բազմիցս արտասանելով նրա աշխարհիկ անունը:Ընդ որում՝ լսելի էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ծիծաղը։Արդյունքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ի նշան բողոքի լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:Հիշեցնենք` տևական ժամանակ է` իշխանությունը արշավ է սկսել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:Իշխող ՔՊ կուսակցությունը կառավարության նոր ծրագրում ամրագրել է Կաթողիկոսին հեռացնելու կետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Депутаты от "Сильной Армении" покидают зал заседаний
Sputnik Արմենիա
Депутаты от "Сильной Армении" покидают зал заседаний
2026-08-24T17:54+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106071016_0:0:952:714_1920x0_80_0_0_56bf744b0192c6a5d406a609a02acb93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով), видео
նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով), видео
Փաշինյանը Կաթողիկոսին բազմիցս անվանեց աշխարհիկ անունով, ընդդիմությունը լքեց ԱԺ դահլիճը
17:54 24.08.2026 (Թարմացված է: 18:18 24.08.2026) Միջադեպի համար առիթ հանդիսացավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի ռեպլիկը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5 անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին անվանեց աշխարհիկ անունով (Կտրիճ Ներսիսյան):
Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը հարց ուղղեց վարչապետին՝ Կաթողիկոսի աշխարհիկ անվան օգտագործման վերաբերյալ ընդդիմության արձագանքի մասին:
«Ընդդիմությունը չափազանց շատ սրտնեղում է, երբ Կտրիճ Ներսիսյան ենք ասում։ Նրանք ակնկալում են, որ մենք պետք է ասենք Գարեգին Բ՝ Ամենայն հայոց կաթողիկոս։ Միևնույն ժամանակ, ի հակառակ դրա, նրանք ամեն կերպ խուսափում են Ձեզ վարչապետ անվանելուց և Ձեզ դիմում են «պարոն Փաշինյան»։ Այդ դեպքում ինչո՞ւ է ընդդիմությունը սրտնեղում, երբ Կտրիճ Ներսիսյանին Դուք դիմում եք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու փաստացի պետ։ Ինչո՞ւ այդ պարագայում նրանք չեն նեղվում»,- ասաց Սարգսյանը։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի նեղանալ՝ ինչից ուզում է:
«Ես սկսել եմ ավելի քիչ օգտագործել «Կտրիճ Ներսիսյան» անունը, որպեսզի ընդդիմությանը «չնեղացնեմ»», – հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսեցին ի նշան բողոքի հարվածել սեղաններին։
Դա չխանգարեց Փաշինյանին։ Նա ժպտալով շարունակեց խոսել Ամենայն հայոց կաթողիկոսի մասին՝ բազմիցս արտասանելով նրա աշխարհիկ անունը:
Ընդ որում՝ լսելի էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ծիծաղը։
Արդյունքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ի նշան բողոքի լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` իշխանությունը արշավ է սկսել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Իշխող ՔՊ կուսակցությունը կառավարության նոր ծրագրում ամրագրել է Կաթողիկոսին հեռացնելու կետը։