https://arm.sputniknews.ru/20260824/menq-patrast-enq-erevani-het-erkkhvosutjan-bajc-hajkakan-kvoghmic-khndirner-kan-overchuk-106063058.html
Մենք պատրաստ ենք Երևանի հետ երկխոսության, բայց հայկական կողմից խնդիրներ կան. Օվերչուկ
Մենք պատրաստ ենք Երևանի հետ երկխոսության, բայց հայկական կողմից խնդիրներ կան. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Օվերչուկը խոսել է բուսասանիտարական հսկողության պահանջների կատարման անհրաժեշտության մասին։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T14:27+0400
2026-08-24T14:27+0400
2026-08-24T14:33+0400
ռուսաստան
հայաստան
ալեքսեյ օվերչուկ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106062248_0:0:1281:720_1920x0_80_0_0_69b01875793254736b239a0d844af4c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության, սակայն հայկական կողմից որոշակի խնդիրներ կան։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուս լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայկական ապրանքների արտահանումը։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106062248_53:0:1013:720_1920x0_80_0_0_95b496eac935dc172b4ccaed1f711f8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ալեքսեյ օվերչուկ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, հայաստան, ալեքսեյ օվերչուկ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մենք պատրաստ ենք Երևանի հետ երկխոսության, բայց հայկական կողմից խնդիրներ կան. Օվերչուկ
14:27 24.08.2026 (Թարմացված է: 14:33 24.08.2026) Օվերչուկը խոսել է բուսասանիտարական հսկողության պահանջների կատարման անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության, սակայն հայկական կողմից որոշակի խնդիրներ կան։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուս լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայկական ապրանքների արտահանումը։
«Վերջերս Օքսանա Լուտը (ՌԴ գյուղնախարարության ղեկավարը) հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ, մատնանշել այդ խնդիրները։ Պետք է կատարվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Խնդիրը որակը չէ, այնտեղ տարբեր հիվանդություններ կան»,- ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։