00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» չպետք է երկար մնա պետության կառավարման ներքո. Փաշինյան

© SputnikՀԷՑ
ՀԷՑ - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանը կարծիքով` պետական կառավարումը ռիսկեր չի պարունակում, բայց ընկալվում է որպես քաղաքական և հարցեր է առաջացնում:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» չպետք է երկար մնա պետության կառավարման ներքո։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀԷՑ-ը պետք է մնա պետական սեփականություն, բայց մասնավոր կառավարմամբ։ Դրա համար պետք է ներգրավել տվյալ ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկին», - հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքով` ՀԷՑ-ի մասով որևէ ֆինանսական ռիսկ չի առաջանում նաև հիմա՝ ժամանակավոր պետական կառավարչի օրոք։ Խնդիրն այն է, որ պետական կառավարման մեջ միշտ կա քաղաքական բաղադրիչ, որը կարող է հարցեր առաջացնել։
Փաշինյանը նշեց, որ ՀԷՑ-ը մասնավոր կառավարման փոխանցելու հարցերը քննարկելու համար կձևավորվի աշխատանքային խումբ:
Հիշեցնենք` հունիսի 22–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։
Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։
Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Լրահոս
0