https://arm.sputniknews.ru/20260824/erekhaneri-mah-ev-harvatsner-ozvoni-kentrvonnerin-atsneri-hardzakman-hetevanqnery-rdum-106036445.html
Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ–ների հարձակման հետևանքները ՌԴ–ում
Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ–ների հարձակման հետևանքները ՌԴ–ում
Sputnik Արմենիա
Գիշերային հարձակումների հետևանքների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T08:53+0400
2026-08-24T08:53+0400
2026-08-24T09:54+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
երեխա
մահ
ozon
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104865506_0:0:1006:566_1920x0_80_0_0_8c900ae42c77c14c40a64035cd7636ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր Ռուսաստանի միանգամից մի քանի տարածաշրջաններ ԱԹՍ–ների գրոհների են ենթարկվել։ Առավել ծանր հետևանքներ են գրանցվել Կրասնոդարում, որտեղ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են մասնավոր մանկական կենտրոնի վրա, 2 երեխա զոհվել է, ևս 7-ը` վնասվածքներ ստացել, երկու մեծահասակ հոսպիտալացվել է:Անօդաչուների բեկորներ են ընկել Կրասնոդարի Պրիկուբանսկի օկրուգի մի քանի հասցեներում։ Միաժամանակ հարձակման է ենթարկվել «Օզոն» լոգիստիկ կենտրոնը։ Բեկորների ընկնելուց հետո օբյեկտի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Աշխատակիցներին հասցրել են տարհանել, նախնական տվյալներով` տուժածներ չկան։ Պահեստի աշխատանքը դադարեցվել է, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:Հարձակման են ենթարկվել նաև ընկերության այլ լոգիստիկ օբյեկտներ։ Մախաչկալայում ժամը 05:00-ի սահմաններում անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Օզոնի» կենտրոնի վրա, ինչից հետո այնտեղ նույնպես հրդեհ է բռնկվել: Աշխատակիցներին տարհանել են, բայց մի քանի մարդ տուժել է։ Ընկերության տվյալներով՝ նրանց զննել են բժիշկները, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Օբյեկտի աշխատանքը դադարեցված է:Բացի այդ, Դաղստանի Կումտորկալինսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ, հրդեհվել են պահեստային տարածքներ: Տուժածներ չկան:Անօդաչուների վտանգի ֆոնին տարհանվել են նաև Ադիգեյսկում և Նևիննոմիսկում գտնվող «Օզոնի» պահեստների աշխատակիցները: Մարդիկ չեն տուժել, օբյեկտներն ու ներսում գտնվող ապրանքները չեն վնասվել։ Պահեստների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է արտակարգ ծառայությունների միջոցառումների ժամանակ:Նշենք, որ մեկ օր առաջ անօդաչուները հարձակվել էին ընկերության` Օրենբուրգի մարզում գտնվող կենտրոնի վրա, որտեղից տարհանվել էր ավելի քան 300 մարդ, իսկ օգոստոսի 22-ին հարված էր հասցվել Սամարայի մարզում գտնվող օբյեկտին:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104865506_80:0:887:605_1920x0_80_0_0_287d5abcecb0be9a7630579f0b87444c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), երեխա, մահ, ozon
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), երեխա, մահ, ozon
Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ–ների հարձակման հետևանքները ՌԴ–ում
08:53 24.08.2026 (Թարմացված է: 09:54 24.08.2026) Գիշերային հարձակումների հետևանքների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր Ռուսաստանի միանգամից մի քանի տարածաշրջաններ ԱԹՍ–ների գրոհների են ենթարկվել։ Առավել ծանր հետևանքներ են գրանցվել Կրասնոդարում, որտեղ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են մասնավոր մանկական կենտրոնի վրա, 2 երեխա զոհվել է, ևս 7-ը` վնասվածքներ ստացել, երկու մեծահասակ հոսպիտալացվել է:
Անօդաչուների բեկորներ են ընկել Կրասնոդարի Պրիկուբանսկի օկրուգի մի քանի հասցեներում։ Միաժամանակ հարձակման է ենթարկվել «Օզոն» լոգիստիկ կենտրոնը։ Բեկորների ընկնելուց հետո օբյեկտի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Աշխատակիցներին հասցրել են տարհանել, նախնական տվյալներով` տուժածներ չկան։ Պահեստի աշխատանքը դադարեցվել է, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Հարձակման են ենթարկվել նաև ընկերության այլ լոգիստիկ օբյեկտներ։ Մախաչկալայում ժամը 05:00-ի սահմաններում անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Օզոնի» կենտրոնի վրա, ինչից հետո այնտեղ նույնպես հրդեհ է բռնկվել: Աշխատակիցներին տարհանել են, բայց մի քանի մարդ տուժել է։ Ընկերության տվյալներով՝ նրանց զննել են բժիշկները, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Օբյեկտի աշխատանքը դադարեցված է:
Բացի այդ, Դաղստանի Կումտորկալինսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ, հրդեհվել են պահեստային տարածքներ: Տուժածներ չկան:
Անօդաչուների վտանգի ֆոնին տարհանվել են նաև Ադիգեյսկում և Նևիննոմիսկում գտնվող «Օզոնի» պահեստների աշխատակիցները: Մարդիկ չեն տուժել, օբյեկտներն ու ներսում գտնվող ապրանքները չեն վնասվել։ Պահեստների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է արտակարգ ծառայությունների միջոցառումների ժամանակ:
Նշենք, որ մեկ օր առաջ անօդաչուները հարձակվել էին ընկերության` Օրենբուրգի մարզում գտնվող կենտրոնի վրա, որտեղից տարհանվել էր ավելի քան 300 մարդ, իսկ օգոստոսի 22-ին հարված էր հասցվել Սամարայի մարզում գտնվող օբյեկտին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։