00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Էլեկտրամոբիլների պահանջարկը մեծ է, բայց գինը կարող է նվազել. գործարար

© SputnikРабота таможни в Гюмри
Работа таможни в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2026
Բաժանորդագրվել
Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման քվոտան ավելացնելու կառավարության որոշումը, «J cars» ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Մկրտչյանի գնահատմամբ, կարող է բացասաբար ազդել ոլորտի տնտեսվարողների գործարար ծրագրերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստան ներկրվող էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկը գերազանցում է քվոտավորված քանակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «J cars» ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Մկրտչյանը` մեկնաբանելով ներմուծման քվոտան ավելացնելու մասին ՀՀ կառավարության ընդունած որոշումը։
© PhotoՎարդան Մկրտչյան
Вардан Мкртчян - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2026
Վարդան Մկրտչյան
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 20-ի նիստում գործադիրը որոշում ընդունեց ևս 5000 հատով ավելացնել էլեկտրամոբիլների ներկրման այս տարվա քվոտան։ Մինչ այդ ՊԵԿ–ը հայտնել էր, որ դիլեր չհանդիսացող ներմուծողները կես տարվա ընթացքում արդեն սպառել են 2026 քվոտայի 90%-ը։
«Պահանջարկը բավականին մեծ է, և նման քվոտաների սահմանափակումները բիզնեսի տեսանկյունից դրական չեն ազդում շուկայի վրա, քանի որ քվոտայի սպառման ռիսկի տակ մարդիկ ձգտում են մեքենաներ ներկրել, նույնիսկ, եթե այդ պահին իրենք չեն պլանավորում մեքենա ձեռք բերել»,– նկատում է գործարարը` հավելելով, որ որոշ ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչները նույնիսկ «պահանջարկի հետևից չեն կարողանում հասնել»։
Չնայած մեծ պահանջարկին` տարվա ընթացքում քվոտավորված ներմուծման քանակների ավելացումը, նրա գնահատմամբ, կարող է բացասաբար ազդել ներմուծողների արդեն պլանավորած գնային քաղաքականության, հետևաբար` նաև բիզնես պլանների վրա։
«Որոշ մոդելների դեպքում, որոնք շատ են ներմուծվել Հայաստան և առավել մեծ պահանջարկ ունեն, գինը, կարծում եմ, կսկսի մի փոքր նվազել»,– կանխատեսում է Մկրտչյանը։
Իդեալական վայր է. էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռուսական ցանցը մուտք է գործել ՀՀ
Ինչ վերաբերում է շուկայում առկա առաջարկներին, ավտոմեքենաների վաճառքով զբաղվող գործարարն արձանագրում է, որ Հայաստան ներկրվող էլեկտրական մեքենաների շուրջ 90 %-ը նոր արտադրված ավտոմեքենաներ են։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ որոշմամբ`Հայաստանին հատկացվող էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականի համար հաստատվել է 15 000 հատի սահմաններում։ Այս խմբաքանակը կառաարությունը տարվա ընթացքում բաշխում է` ելնելով արդեն ներմուծված քանակից ու շուկայում առկա պահանջարկից։
Լրահոս
0