https://arm.sputniknews.ru/20260820/hajastany-evs-5000-anmaqs-elektramvobil-knermutsi--105922222.html
Հայաստանը ևս 5000 անմաքս էլեկտրամոբիլ կներմուծի
Հայաստանը ևս 5000 անմաքս էլեկտրամոբիլ կներմուծի
Sputnik Արմենիա
ՊԵԿ–ը հայտնել էր, որ դիլեր չհանդիսացող ներմուծողները սպառել են 2026 թվականի համար Հայաստանին հատկացված էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 90%-ը։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T11:02+0400
2026-08-20T11:02+0400
2026-08-20T11:02+0400
էլեկտրամոբիլ
հայաստան
ներմուծում
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97233475_0:49:3060:1770_1920x0_80_0_0_a5d53b01be3028663087a039192919aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով ևս 5000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման մասին որոշումը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այդ մասին տեղեկացրել էր «Ֆեյսբուքի» իր էջում։ Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությանը 2026 թ. համար ԵԱՏՄ կողմից հատկացվել էր 5000 հատ քանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ դիլեր չհանդիսացող ներմուծողները սպառել են 2026 թվականի համար Հայաստանին հատկացված էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 90%-ը։ Դիլեր-դիստրիբյուտորների համար էլ պահպանվել է 1283 էլեկտրամեքենայի ներմուծման հնարավորություն, այսինքն՝ նրանց հատկացված քվոտայի 57%-ն է օգտագործվել։Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է 15 000 էլեկտրամոբիլի անմաքս ներմուծման քվոտա, որը բաշխված է պաշտոնական դիլերների և ֆիզիկական անձանց միջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97233475_131:0:2862:2048_1920x0_80_0_0_dcc7a272c0d9e876f309fa71c764345c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրամոբիլ, հայաստան, ներմուծում, մաքսատուրք
էլեկտրամոբիլ, հայաստան, ներմուծում, մաքսատուրք
Հայաստանը ևս 5000 անմաքս էլեկտրամոբիլ կներմուծի
ՊԵԿ–ը հայտնել էր, որ դիլեր չհանդիսացող ներմուծողները սպառել են 2026 թվականի համար Հայաստանին հատկացված էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 90%-ը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով ևս 5000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման մասին որոշումը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այդ մասին տեղեկացրել էր «Ֆեյսբուքի» իր էջում։
Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությանը 2026 թ. համար ԵԱՏՄ կողմից հատկացվել էր 5000 հատ քանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
5000 տրանսպորտային միջոցից 4500–ը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր, իսկ 500 հատից ոչ ավելի քանակը՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի առկայության դեպքում:
Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ դիլեր չհանդիսացող ներմուծողները սպառել են 2026 թվականի համար Հայաստանին հատկացված էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 90%-ը։ Դիլեր-դիստրիբյուտորների համար էլ պահպանվել է 1283 էլեկտրամեքենայի ներմուծման հնարավորություն, այսինքն՝ նրանց հատկացված քվոտայի 57%-ն է օգտագործվել։
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է 15 000 էլեկտրամոբիլի անմաքս ներմուծման քվոտա, որը բաշխված է պաշտոնական դիլերների և ֆիզիկական անձանց միջև։