https://arm.sputniknews.ru/20260823/pap-tagavvory-hajkakan-matnaqashn-u-fransiakan-bulkin-erevancineri-kartsiqy-voch-voq-chharcrec-105929825.html
Պապ թագավորը, հայկական մատնաքաշն ու ֆրանսիական բուլկին․ երևանցիների կարծիքը ոչ ոք չհարցրեց
Պապ թագավորը, հայկական մատնաքաշն ու ֆրանսիական բուլկին․ երևանցիների կարծիքը ոչ ոք չհարցրեց
Sputnik Արմենիա
Փողոցի վերանվանման հետևում ամենից հաճախ կանգնած է ոչ թե պարզապես փոստային հասցեի փոփոխությունը, այլ անցյալը հիշողությունից դուրս նետելու ցանկությունը։ Դա... 23.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-23T13:51+0400
2026-08-23T13:51+0400
2026-08-23T13:51+0400
երևան
փողոց
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/72/21347219_0:85:1600:985_1920x0_80_0_0_eddda2128a6f1ee1283057eb79694b89.jpg
Փողոցի վերանվանման հետևում ամենից հաճախ կանգնած է ոչ թե պարզապես փոստային հասցեի փոփոխությունը, այլ անցյալը հիշողությունից դուրս նետելու ցանկությունը։ Դա աշխատում է միայն այն դեպքում, երբ իշխանությունը հաշվի է առնում քաղաքացիների կարծիքը, կարծում է մեր սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։Երևանի լավագույն փողոցներից մեկի՝ վերջերս տեղի ունեցած վերանվանման պահն անհարմար ստացվեց․ արթնանալով՝ քաղաքացիները շենքերի վրա տեսան «Պապ թագավոր» գրությամբ ցուցանակներ։Ժամանակին փողոցը կոչվում էր Նազարովսկայա, այնուհետև՝ Բաքվի 26 կոմիսարների փողոց, հետո վերանվանվեց Ամիրյան՝ Բաքու քաղաքում ծնված Արսեն Ամիրյանի պատվին (կեղծանունը՝ «Ադմիրալ»)։Իր քաղաքական կարիերան Արսեն Ամիրյանը սկսել է որպես դաշնակցական, բայց հետո միացել է բոլշևիկներին և 1918 թվականի աշնանը գնդակահարվել Բաքվի 26 կոմիսարների թվում, բայց դե ո՞վ է այսօր դա հիշում։Փողոցի հանդեպ սիրո հետ վերը նշվածը որևէ կերպ կապված չէ․ այն վաղուց Երևանի օրգանական մասն է, ապրում է իր կյանքով, իսկ որոշ իմաստով դարձել է նույնիսկ քաղաքի խորհրդանիշը։ Ինչպես երեք անգամ վերանվանված Մաշտոցի պողոտան (նախկինում՝ Ստալինի, այնուհետև՝ Լենինի անվան), ինչպես հռչակավոր «Մոսկվա» կինոթատրոնը՝ նույնքան անվանի Աբովյան փողոցում (նախկինում՝ Աստաֆյան փողոց) կամ ինչպես մի օր կլինի Հյուսիսային պողոտան, եթե ժամանակի ընթացքում այն վերանվանեն։Երևանում ծնված ու ապրածների համար Ամիրյան փողոցը մազաչափ իսկ քաղաքականացված չէ, յուրաքանչյուրն իր ձևով է կապված նրա հետ և սիրում նրան։ Ինձ համար, ի դեպ, այն թանկ է նաև նրանով, որ դրա միջնամասում՝ երկհարկանի մի հին շենքում, որը հիմա էլ կանգուն է, տեղակայված էր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ, ինչպես ընդունված էր համարել, սովորում էին քաղաքի ամենագեղեցիկ աղջիկները (ըստ մեկ այլ վարկածի՝ նրանք ավելի շատ էին Երևանի բժշկական ինստիտուտում, բայց դա թող մնա բժիշկների խղճին)։Ուսանողական իմ հինգ տարիներին ամեն օր գալիս էի այս փողոցը, որը նոր-նոր էր կառուցապատվում․ Չարենցի անվան դպրոցի հետքն անգամ չկար (նրա տեղում 1939 թվականին քանդված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր), իսկ այն գրասենյակային շենքի տեղում, որտեղ տեղակայված է Sputnik Արմենիայի խմբագրությունը, փայտե հենասյուներով պահվող կիսափլատակ տներ էին։Այնտեղ վաճառում էին արտասահմանյան դեֆիցիտ ապրանքներ, որոնք գնելուց հետո կարելի էր ասել․ «Կյանքը ստացվել է»։ Բայց դրա համար գրպանումդ պետք է լինեին ոչ թե խորհրդային ռուբլիներ, այլ դոլարներ, ֆրանկներ, մարկեր կամ այլ կանխիկ արտարժույթ, որով մեզ մոտ էին գալիս օտարերկրյա զբոսաշրջիկները, կամ որն ունեին մեր քաղաքացիները՝ համապատասխան փաստաթղթի հետ միասին, առ այն, որ աշխատել կամ գործուղման են եղել արտասահմանում։ Կար նաև այնպիսի ձևաչափ, ինչպիսին արտասահմանցի բարեկամի դրամական նվերն էր։ Ի դեպ, արտարժույթը կարելի էր նաև գնել՝ վճարելով եռակի, եթե ոչ ավելի թանկ։ Ընդ որում, պետք էր հատուկ զգուշություն պահպանել, որպեսզի ապօրինի արժութային գործարքներ կատարելու համար բանտ չընկնեիր։Ամիրյան փողոցի մյուս կողմում՝ այն մայթին, որտեղ հիմա «Նացիոնալ» հյուրանոցն է, գրադարանն էր, ուր այն ժամանակ գնում էին ոչ քիչ, քան հիմա «Շերեփ» ռեստորան, որից, ըստ էության, սկսվում է փողոցը։Տոն օրերին՝ նոյեմբերի 7-ին, իսկ մի ժամանակ նաև մայիսի 1-ին (վաթսունականների սկզբին Մայիսի 1-ի ռազմական շքերթները չեղարկվեցին), այն լցվում էր տանկերի, զրահամեքենաների և այլ ռազմական տեխնիկայի շարասյուներով։ Այստեղ շքերթի «շարժիչավոր մասնակիցները» սպասում էին հրապարակ շարժվելու և Հայաստանի կուսակցական ու պետական ղեկավարների տրիբունների առաջ հռնդյունով անցնելու իրենց ժամին։ Իսկ դրանից առաջ փողոցը լցվում էր երևանցի տղաներով․ հրամանատարները նրանց թույլ էին տալիս բարձրանալ զրահամեքենայի վրա, իսկ ում բախտը բերում էր՝ նույնիսկ նայել մարտական մեքենայի դիտանցքից ներս։Ստացվում էր այնպես, որ եթե մեջքով կանգնեիր Լենինի անվան հրապարակին, Ամիրյան փողոցի բոլոր առևտրային կետերն ու այն ժամանակվա միակ հանրային սննդի կետը կհայտնվեին քո ձախ կողմում։Թվարկեմ հերթականությամբ․ Երևանում առաջին «Դիետիկ ճաշարանը», այնուհետև՝ «Քաղաքական գիրք» խանութը, ավելի հեռու՝ «Վոյենտորգը» և, ի վերջո, խրուշչովյան «ձնհալի» առիթով բացված «Լիլիթ» սրճարանը։Ուղիղ անմոռանալի բանասիրականի դիմաց՝ փողոցի մյուս կողմում, գտնվում էին նաև հացի խանութը՝ խրթխրթան ն ֆրանսիական բուլկիներով, և գործվածքների խանութը, որին քչերն էին ուշադրություն դարձնում, իսկ դրանց միջև՝ մի փոքրիկ գաստրոնոմ։ Մեծ ընդմիջմանը ուսանողները շտապում էին հացի խանութ՝ բուլկիների հետևից, որոնց մեջ դնում էին ուսանողական բուֆետի աննկարագրելի համեղ նրբերշիկները, և եթե որևէ մեկը չի փորձել նման բուտերբրոդ, նա չգիտի, թե ինչ է նշանակում համեղ։Այս իմաստով Ամիրյան փողոցը «համեղ» էր ոչ միայն բուլկիներ վաճառող խանութի, այլև Սարյան փողոցին ավելի մոտ գտնվող գործարանի պատճառով, որտեղ անկրկնելի հայկական մատնաքաշ էին թխում։ Թարմ հացի հոտը, հիշեցնելով նոր օրվա սկզբի մասին, առատորեն տարածվում էր փողոցով մեկ, և ամենաանհամբերները, չսպասելով խանութներ հացի տեղափոխմանը, տաք-տաք մատնաքաշը գնում էին հենց հացի գործարանի անցակետից։Այստեղ առաջին տեղում անցյալը հիշողությունից դուրս նետելու ցանկությունն է։ Իննսունականների կեսերից հետո՝ նախևառաջ խորհրդային անցյալը։ Բայց դա ոչ միշտ է այդպես եղել և ոչ ամեն տեղ։ Բեռլինում, օրինակ, Կարլ Մարքսի ծառուղին մնում է առ այսօր։ Իսկ ոչ հեռու՝ ամբողջական ու անխաթար, կանգնած է Էնգելսի արձանը։«Անկեղծ ասած, խորհրդային անցյալից մնացած հուշարձանների հանդեպ նման հոգատար վերաբերմունքը մի երկրում, որտեղ ապախորհրդայնացումն ու լյուստրացիան ամենաիսկականն էին, ոչ թե ձևական ու խորհրդանշական, զարմացնում է»,-կարելի էր կարդալ 2000-ականների սկզբի հայկական շատ ԶԼՄ-ներում։ Հայերի ուղեղում «երջանի՞կ», թե՞ «տխուր» կիսագունդն է գերակշռումԱնցյալի վրա խաչ քաշելը Հայաստանում մեր օրերում սերտորեն կապված է նրա հետ, ինչ քարոզում և անում է հայկական իշխանությունը․ տների պատերից ջնջում է արցախյան պատերազմի հերոսների պատկերները, փորձում է փոփոխել պատմության դասագրքերը, «վարժեցնել» Եկեղեցին։ Ստացվում է փոփոխական հաջողությամբ։ Ամիրյան փողոցի դեպքում էլ, որը վերանվանվեց հայոց Պապ թագավորի անունով, նույն պատմությունն է։Նախկին թաղապետը կարծում է, որ նման հարցերը պետք է ընդունվեն փորձագիտական քննարկումների և հանրային կարծիքի ուսումնասիրության հիման վրա։Ավաղ, երևանցիների կարծիքը ոչ ոք նույնիսկ չի հարցրել։
https://arm.sputniknews.ru/20260614/hajkakan-ginegvortsutjan-hnameni-patmutjuny-karvogh-e-yndhatvel-i-urakhutjun-harevanneri-103486201.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/72/21347219_89:0:1513:1068_1920x0_80_0_0_fd23000e56f13814b25c2df57ef00d80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
երևան, փողոց, հեղինակներ
Փողոցի վերանվանման հետևում ամենից հաճախ կանգնած է ոչ թե պարզապես փոստային հասցեի փոփոխությունը, այլ անցյալը հիշողությունից դուրս նետելու ցանկությունը։ Դա աշխատում է միայն այն դեպքում, երբ իշխանությունը հաշվի է առնում քաղաքացիների կարծիքը, կարծում է մեր սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։
Երևանի լավագույն փողոցներից մեկի՝ վերջերս տեղի ունեցած վերանվանման պահն անհարմար ստացվեց․ արթնանալով՝ քաղաքացիները շենքերի վրա տեսան «Պապ թագավոր» գրությամբ ցուցանակներ։
Ամիրյան (ներկայիս Պապ թագավորի) փողոցի երկարությունը Հանրապետության հրապարակից մինչև Սարյան փողոց ինը հարյուր մետր է․ այն Մոսկվայի հին Արբատից ընդամենը երեք հարյուր մետր է կարճ, իսկ երևանցի հնաբնակների համար նույնքան նշանակալից է։
Ժամանակին փողոցը կոչվում էր Նազարովսկայա, այնուհետև՝ Բաքվի 26 կոմիսարների փողոց, հետո վերանվանվեց Ամիրյան՝ Բաքու քաղաքում ծնված Արսեն Ամիրյանի պատվին (կեղծանունը՝ «Ադմիրալ»)։
Իր քաղաքական կարիերան Արսեն Ամիրյանը սկսել է որպես դաշնակցական, բայց հետո միացել է բոլշևիկներին և 1918 թվականի աշնանը գնդակահարվել Բաքվի 26 կոմիսարների թվում, բայց դե ո՞վ է այսօր դա հիշում։
Փողոցի հանդեպ սիրո հետ վերը նշվածը որևէ կերպ կապված չէ․ այն վաղուց Երևանի օրգանական մասն է, ապրում է իր կյանքով, իսկ որոշ իմաստով դարձել է նույնիսկ քաղաքի խորհրդանիշը։ Ինչպես երեք անգամ վերանվանված Մաշտոցի պողոտան (նախկինում՝ Ստալինի, այնուհետև՝ Լենինի անվան), ինչպես հռչակավոր «Մոսկվա» կինոթատրոնը՝ նույնքան անվանի Աբովյան փողոցում (նախկինում՝ Աստաֆյան փողոց) կամ ինչպես մի օր կլինի Հյուսիսային պողոտան, եթե ժամանակի ընթացքում այն վերանվանեն։
Երևանում ծնված ու ապրածների համար Ամիրյան փողոցը մազաչափ իսկ քաղաքականացված չէ, յուրաքանչյուրն իր ձևով է կապված նրա հետ և սիրում նրան։ Ինձ համար, ի դեպ, այն թանկ է նաև նրանով, որ դրա միջնամասում՝ երկհարկանի մի հին շենքում, որը հիմա էլ կանգուն է, տեղակայված էր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ, ինչպես ընդունված էր համարել, սովորում էին քաղաքի ամենագեղեցիկ աղջիկները (ըստ մեկ այլ վարկածի՝ նրանք ավելի շատ էին Երևանի բժշկական ինստիտուտում, բայց դա թող մնա բժիշկների խղճին)։
Ուսանողական իմ հինգ տարիներին ամեն օր գալիս էի այս փողոցը, որը նոր-նոր էր կառուցապատվում․ Չարենցի անվան դպրոցի հետքն անգամ չկար (նրա տեղում 1939 թվականին քանդված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր), իսկ այն գրասենյակային շենքի տեղում, որտեղ տեղակայված է Sputnik Արմենիայի խմբագրությունը, փայտե հենասյուներով պահվող կիսափլատակ տներ էին։
Լենինի հրապարակին (այսօր՝ Հանրապետության հրապարակ) ավելի մոտ կարելի էր տեսնել մի խորը հիմնափոս, որից աճեց-աճեց և, ի վերջո, դարձավ Երևանի լավագույն շենքերից մեկը։ Այդ շենքի մի թևում տեղակայված էր ոսկերչական սրահը, մյուսում՝ Երևանում առաջին և այն ժամանակ եզակի արտարժութային խանութը։
Այնտեղ վաճառում էին արտասահմանյան դեֆիցիտ ապրանքներ, որոնք գնելուց հետո կարելի էր ասել․ «Կյանքը ստացվել է»։ Բայց դրա համար գրպանումդ պետք է լինեին ոչ թե խորհրդային ռուբլիներ, այլ դոլարներ, ֆրանկներ, մարկեր կամ այլ կանխիկ արտարժույթ, որով մեզ մոտ էին գալիս օտարերկրյա զբոսաշրջիկները, կամ որն ունեին մեր քաղաքացիները՝ համապատասխան փաստաթղթի հետ միասին, առ այն, որ աշխատել կամ գործուղման են եղել արտասահմանում։ Կար նաև այնպիսի ձևաչափ, ինչպիսին արտասահմանցի բարեկամի դրամական նվերն էր։ Ի դեպ, արտարժույթը կարելի էր նաև գնել՝ վճարելով եռակի, եթե ոչ ավելի թանկ։ Ընդ որում, պետք էր հատուկ զգուշություն պահպանել, որպեսզի ապօրինի արժութային գործարքներ կատարելու համար բանտ չընկնեիր։
Ամիրյան փողոցի մյուս կողմում՝ այն մայթին, որտեղ հիմա «Նացիոնալ» հյուրանոցն է, գրադարանն էր, ուր այն ժամանակ գնում էին ոչ քիչ, քան հիմա «Շերեփ» ռեստորան, որից, ըստ էության, սկսվում է փողոցը։
Տոն օրերին՝ նոյեմբերի 7-ին, իսկ մի ժամանակ նաև մայիսի 1-ին (վաթսունականների սկզբին Մայիսի 1-ի ռազմական շքերթները չեղարկվեցին), այն լցվում էր տանկերի, զրահամեքենաների և այլ ռազմական տեխնիկայի շարասյուներով։ Այստեղ շքերթի «շարժիչավոր մասնակիցները» սպասում էին հրապարակ շարժվելու և Հայաստանի կուսակցական ու պետական ղեկավարների տրիբունների առաջ հռնդյունով անցնելու իրենց ժամին։ Իսկ դրանից առաջ փողոցը լցվում էր երևանցի տղաներով․ հրամանատարները նրանց թույլ էին տալիս բարձրանալ զրահամեքենայի վրա, իսկ ում բախտը բերում էր՝ նույնիսկ նայել մարտական մեքենայի դիտանցքից ներս։
Ստացվում էր այնպես, որ եթե մեջքով կանգնեիր Լենինի անվան հրապարակին, Ամիրյան փողոցի բոլոր առևտրային կետերն ու այն ժամանակվա միակ հանրային սննդի կետը կհայտնվեին քո ձախ կողմում։
Թվարկեմ հերթականությամբ․ Երևանում առաջին «Դիետիկ ճաշարանը», այնուհետև՝ «Քաղաքական գիրք» խանութը, ավելի հեռու՝ «Վոյենտորգը» և, ի վերջո, խրուշչովյան «ձնհալի» առիթով բացված «Լիլիթ» սրճարանը։
Ուղիղ անմոռանալի բանասիրականի դիմաց՝ փողոցի մյուս կողմում, գտնվում էին նաև հացի խանութը՝ խրթխրթան ն ֆրանսիական բուլկիներով, և գործվածքների խանութը, որին քչերն էին ուշադրություն դարձնում, իսկ դրանց միջև՝ մի փոքրիկ գաստրոնոմ։ Մեծ ընդմիջմանը ուսանողները շտապում էին հացի խանութ՝ բուլկիների հետևից, որոնց մեջ դնում էին ուսանողական բուֆետի աննկարագրելի համեղ նրբերշիկները, և եթե որևէ մեկը չի փորձել նման բուտերբրոդ, նա չգիտի, թե ինչ է նշանակում համեղ։
Այս իմաստով Ամիրյան փողոցը «համեղ» էր ոչ միայն բուլկիներ վաճառող խանութի, այլև Սարյան փողոցին ավելի մոտ գտնվող գործարանի պատճառով, որտեղ անկրկնելի հայկական մատնաքաշ էին թխում։ Թարմ հացի հոտը, հիշեցնելով նոր օրվա սկզբի մասին, առատորեն տարածվում էր փողոցով մեկ, և ամենաանհամբերները, չսպասելով խանութներ հացի տեղափոխմանը, տաք-տաք մատնաքաշը գնում էին հենց հացի գործարանի անցակետից։
Ես կարող էի երիտասարդ քաղաքացիներին մոռացված կամ բոլորովին անհայտ մանրամասների ևս մի շարք ներկայացնել այս փառահեղ փողոցի կյանքից, բայց ուզում եմ ավարտել այլ կերպ՝ հարցնելով, թե ինչու նրա վերանվանումը պարզապես մի փոստային հասցեն մյուսով փոխարինել չէ։ Իսկ եթե չէ, ուրեմն ինչո՞ւ։
Այստեղ առաջին տեղում անցյալը հիշողությունից դուրս նետելու ցանկությունն է։ Իննսունականների կեսերից հետո՝ նախևառաջ խորհրդային անցյալը։ Բայց դա ոչ միշտ է այդպես եղել և ոչ ամեն տեղ։ Բեռլինում, օրինակ, Կարլ Մարքսի ծառուղին մնում է առ այսօր։ Իսկ ոչ հեռու՝ ամբողջական ու անխաթար, կանգնած է Էնգելսի արձանը։
«Անկեղծ ասած, խորհրդային անցյալից մնացած հուշարձանների հանդեպ նման հոգատար վերաբերմունքը մի երկրում, որտեղ ապախորհրդայնացումն ու լյուստրացիան ամենաիսկականն էին, ոչ թե ձևական ու խորհրդանշական, զարմացնում է»,-կարելի էր կարդալ 2000-ականների սկզբի հայկական շատ ԶԼՄ-ներում։
Անցյալի վրա խաչ քաշելը Հայաստանում մեր օրերում սերտորեն կապված է նրա հետ, ինչ քարոզում և անում է հայկական իշխանությունը․ տների պատերից ջնջում է արցախյան պատերազմի հերոսների պատկերները, փորձում է փոփոխել պատմության դասագրքերը, «վարժեցնել» Եկեղեցին։ Ստացվում է փոփոխական հաջողությամբ։ Ամիրյան փողոցի դեպքում էլ, որը վերանվանվեց հայոց Պապ թագավորի անունով, նույն պատմությունն է։
«Պապ թագավորը, իր բոլոր հաջողություններով ու ձախողումներով հանդերձ, պատմության մեջ մնացել է առաջին հերթին որպես Եկեղեցու դեմ պայքարած մարդ։ Ենթադրում եմ, որ հիմա դա նորաձև է դարձել, և հենց այդ պատճառով են առաջ մղում նրա կերպարը»,- Sputnik Արմենիային բացատրեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մնացականյանը։
Նախկին թաղապետը կարծում է, որ նման հարցերը պետք է ընդունվեն փորձագիտական քննարկումների և հանրային կարծիքի ուսումնասիրության հիման վրա։
Ավաղ, երևանցիների կարծիքը ոչ ոք նույնիսկ չի հարցրել։