https://arm.sputniknews.ru/20260822/amnn-50--maqsaturq-e-sahmanel-kanadakan-mi-sharq-apranqneri-hamar-106008559.html
ԱՄՆ–ն 50 % մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների համար
ԱՄՆ–ն 50 % մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների համար
Sputnik Արմենիա
Տուրքերը կտարածվեն կանադական արտահանման մոտ 5 %-ի վրա: 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T13:30+0400
2026-08-22T13:30+0400
2026-08-22T13:32+0400
մաքսատուրք
սպիտակ տուն
կանադա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84952156_0:84:1600:984_1920x0_80_0_0_66375060a208d3b4f347fdef5d21ed1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն 50 %մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքատեսակների համար։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մաքսատուրքերը կազդեն մոտ 20 մլրդ դոլարի չափով արտահանման վրա (ԱՄՆ կանադական արտահանման մոտ 5 %-ը):Կանադայի վարչապետ Մարկ Քարնին արդեն հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի «մինչև մեկ դոլարի ճշգրտությամբ»՝ իր աշխատողներին և ձեռնարկություններին պաշտպանելու համար:Թրամփը 100% մաքսատուրք է սահմանել որոշ ԱԹՍ–ների ներմուծման համարԱռևտրային վեճերը երկու հարևան երկրների միջև տևում են տասնամյակներ շարունակ. ԱՄՆ-ն փորձել է սահմանափակել Կանադայից փայտի ներմուծումը, իսկ Կանադան՝ ամերիկյան կաթնամթերքը: Այնուամենայնիվ, Կանադան մնացել է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկը՝ տնտեսական և քաղաքական առումով: Սակայն Դոնալդ Թրամփի ներկայիս քաղաքականությունը Կանադայի վարչապետին ստիպել է հայտարարել, որ Ամերիկան փոխվել է, և երկու երկրները չեն վերադառնա նախկին հարաբերություններին: Պատճառը ոչ միայն ԱՄՆ-ի սակագնային քաղաքականությունն է, այլև Թրամփի կողմից անընդհատ հնչեցվող հայտարարություններն առ այն, որ Կանադան պետք է դառնա «51-րդ նահանգ»:ԱՄՆ դեսպանին արտաքսելու պահանջով Կանադայում հուլիսի 21-ին մեկնարկած հանրագիրն արդեն 248 հազար ստորագրություն է հավաքել: Պատճառներից մեկը դեսպան Փիթ Հուկստրայի՝ Թրամփի կողմից արվող հայտարարություններն արդարացնելն է։Թրամփը ԵՄ–ին սպառնացել է մաքսատուրքերով և հետաքննությամբAssociated Press-ը նշում է, որ Կանադայի հետ սակագնային պատերազմը ռիսկերով է հղի նաև ԱՄՆ-ի համար: Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում Կանադայից արտահանման ավելի քան 70%-ը: Կանադական ապրանքների մաքսատուրքերը կարող են նաև ԱՄՆ-ում գնաճ առաջացնել, ինչը նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ձեռնտու չէ Թրամփի վարչակազմին:
սպիտակ տուն
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84952156_89:0:1512:1067_1920x0_80_0_0_67055247952a498a371925d0d3b03cf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մաքսատուրք, սպիտակ տուն, կանադա
մաքսատուրք, սպիտակ տուն, կանադա
ԱՄՆ–ն 50 % մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների համար
13:30 22.08.2026 (Թարմացված է: 13:32 22.08.2026) Տուրքերը կտարածվեն կանադական արտահանման մոտ 5 %-ի վրա:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն 50 %մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքատեսակների համար։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մաքսատուրքերը կազդեն մոտ 20 մլրդ դոլարի չափով արտահանման վրա (ԱՄՆ կանադական արտահանման մոտ 5 %-ը):
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին արդեն հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի «մինչև մեկ դոլարի ճշգրտությամբ»՝ իր աշխատողներին և ձեռնարկություններին պաշտպանելու համար:
Առևտրային վեճերը երկու հարևան երկրների միջև տևում են տասնամյակներ շարունակ. ԱՄՆ-ն փորձել է սահմանափակել Կանադայից փայտի ներմուծումը, իսկ Կանադան՝ ամերիկյան կաթնամթերքը: Այնուամենայնիվ, Կանադան մնացել է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկը՝ տնտեսական և քաղաքական առումով: Սակայն Դոնալդ Թրամփի ներկայիս քաղաքականությունը Կանադայի վարչապետին ստիպել է հայտարարել, որ Ամերիկան փոխվել է, և երկու երկրները չեն վերադառնա նախկին հարաբերություններին: Պատճառը ոչ միայն ԱՄՆ-ի սակագնային քաղաքականությունն է, այլև Թրամփի կողմից անընդհատ հնչեցվող հայտարարություններն առ այն, որ Կանադան պետք է դառնա «51-րդ նահանգ»:
ԱՄՆ դեսպանին արտաքսելու պահանջով Կանադայում հուլիսի 21-ին մեկնարկած հանրագիրն արդեն 248 հազար ստորագրություն է հավաքել: Պատճառներից մեկը դեսպան Փիթ Հուկստրայի՝ Թրամփի կողմից արվող հայտարարություններն արդարացնելն է։
Associated Press-ը նշում է, որ Կանադայի հետ սակագնային պատերազմը ռիսկերով է հղի նաև ԱՄՆ-ի համար: Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում Կանադայից արտահանման ավելի քան 70%-ը: Կանադական ապրանքների մաքսատուրքերը կարող են նաև ԱՄՆ-ում գնաճ առաջացնել, ինչը նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ձեռնտու չէ Թրամփի վարչակազմին: