https://arm.sputniknews.ru/20260813/zintsarajvoghi-mahic-hetvo-hh-zinvats-uzherum-kadrajin-pvopvokhutjunner-klinen-pashinjan-105732572.html
Զինծառայողի մահից հետո ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն. Փաշինյան
Զինծառայողի մահից հետո ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը բանակում խաղաղ պայմաններում զոհերի համար մեղավոր չի համարում գլխավոր շտաբի պետին ու պաշտպանության նախարարին։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T13:05+0400
2026-08-13T13:05+0400
2026-08-13T13:08+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
զինծառայող
մահ
զինված ուժեր
պաշտոն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105733016_0:0:1267:712_1920x0_80_0_0_0557a7632d686e701d8289f6b253d0b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահից հետո ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով`առավոտյան իրադրությունը քննարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, և առաջիկայում կլինեն կադրային լուծումներ պատասխանատուների նկատմամբ։Միաժամանակ նա հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերի հետ կապված պատասխանատու չի համարում ԶՈւ վերնախավին։«Իմ գնահատականն այն չէ, որ գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդրի կարգավորման համար»,– ասաց Փաշինյանը։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարություն այսօր հայտնեց, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:Նշենք, որ սա վերջին մեկ ամսում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Հուլիսին հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Զինծառայողի մահից հետո ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
Զինծառայողի մահից հետո ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն. Փաշինյան
2026-08-13T13:05+0400
true
PT1M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105733016_8:0:957:712_1920x0_80_0_0_c1030f6c8eb5f9ebd8e3ca31d7d1ceeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, զինծառայող, մահ, զինված ուժեր, պաշտոն, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, նիկոլ փաշինյան, զինծառայող, մահ, զինված ուժեր, պաշտոն, видео, տեսանյութ, տեսանյութեր
Զինծառայողի մահից հետո ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն. Փաշինյան
13:05 13.08.2026 (Թարմացված է: 13:08 13.08.2026) Նիկոլ Փաշինյանը բանակում խաղաղ պայմաններում զոհերի համար մեղավոր չի համարում գլխավոր շտաբի պետին ու պաշտպանության նախարարին։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահից հետո ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով`առավոտյան իրադրությունը քննարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, և առաջիկայում կլինեն կադրային լուծումներ պատասխանատուների նկատմամբ։
«Ես որոշում արդեն կայացրել եմ` ռազմական ոստիկանությունում փոփոխություն կլինի, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս։ Հետևություններ կարվեն, և, այո՛, պետք է լինի անհատական պատասխանատվություն»,– ասաց Փաշինյանը։
Միաժամանակ նա հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերի հետ կապված պատասխանատու չի համարում ԶՈւ վերնախավին։
«Իմ գնահատականն այն չէ, որ գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդրի կարգավորման համար»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարություն այսօր
հայտնեց, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նշենք, որ սա վերջին մեկ ամսում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Հուլիսին հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։