00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:19
1 ր
Ուղիղ եթեր
09:21
39 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կառավարության ծրագիրը կարող է վիճարկվել և՛ ՍԴ–ում, և՛ միջազգային դատարանում. Դանիելյան

© Photo : official site of the Supreme Judicial Council of RAԳևորգ Դանիելյան
Գևորգ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2026
Բաժանորդագրվել
Արդարադատության նախկին նախարար, Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը կառավարության 2026-31 թթ–ի գործունեության ծրագրի` Եկեղեցուն նվիրված հատվածում իրավական ակնհայտ խնդիրներից բացի նաև անտեսանելի վտանգներ է նկատում։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության` 2026-31թթ–ի գործունեության ծրագիրը, որպես ապօրինի իրավական ակտ, կարող է վճարկվել Սահմանադրական դատարանում, իսկ ներպետական ընթացակարգերը սպառելու դեպքում` միջազգային դատական ատյաններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը` անդրադառնալով ծրագրի որոշ կետերին։
Օգոստոսի 20-ի նիստում հավանության է արժանացել կառավարության գործունեության 2026-31թթ–ի ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի նաև ԱԺ–ի դատին։
Տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից բացի, ծրագիրը ներառում է նաև «Հոգևոր անվտանգություն» առանձին գլուխ, որտեղ որպես կենսական անհրաժեշտություն է ներկայացվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգումը»։
Դանիելյանը ՀՀ իշխանությունների` Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված քայլերը համարում է ոչ միայն հակաեկեղեցական, այլև դասական ապազգային քաղաքականություն։ Բացի այդ, նրա գնահատմամբ, կառավարության ծրագրով բացահայտ արձանագրվեց, որ հակաեկեղեցական արշավի թիրախում ոչ թե կաթողիկոսի անձն է, ինչպես տարինր շարունակ հայտարարում է գործող վարչակարգը, այլ եկեղեցին։

«Եթե մինչ այս պահը դա սոսկ քաղաքական կուսակցության ծրագիր էր, ապա Ազգային ժողովում հավանության արժանանալուց հետո կվերածվի պետական քաղաքականության։ Իսկ սա նշանակում է, որ հակասահմանադրական այս ողջ գործընթացին պարտադիր ներգրավված են լինելու հանրային իշխանության մարմինները և համապատասխան ֆինանսական միջոցներ»,– նշեց նախկին նախարարը։

Նախընտրական շրջանում հակաեկեղեցական քարոզչության հարաբերական դադարը Դանիելյանը բացատրում է ընտրողների շրջանում անցանկալի տրամադրություններ ծնելու մտավախությամբ` միաժամանակ հիշեցնելով, որ ծրագրի հեղինակ կուսակցությանը ձայն է տվել խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացիների 49,8 տոկոսը կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 29 տոկոսը։ Սա, նրա խոսքով` վկայում է ներկայացված փաստաթղթի լեգիտիմության ակնհայտ ցածր մակարդակի մասին։
«Հայ առաքելական սուրբ եկեղեցին զուտ հայաստանյան կառույց չէ, այն իր ողջ կառուցվածքով, համակարգով ու գործունեության շրջանակով համահայկական, համազգային կրոնական կառույց է։ Չեմ կարծում, որ կառավարության ծրագրի հեղինակները տեղյակ չեն, որ իրենց, այսպես կոչված՝ ծրագրային բոլոր դրույթների կենսագործումը վերապահված է ոչ թե իրենց 29 տոկոս ընտրողներին, անգամ ոչ միայն հայաստաբնակ քաղաքացիներին, այլ ողջ հայությանը։ ՀԱԵ-ի Հայրապետի ընտրությունը, կանոնադրության ընդունմանը պարտադիր համամասնությամբ, մասնակցում են ողջ հայության ներկայացուցիչները։ Այսինքն, եթե անգամ գործադիր իշխանությունը, շրջանցելով իր սահմանադրական կարգավիճակը, փորձի իրականացնել իր ծրագրային քայլերը, միևնույն է, դա չի կարող անել առանց Սփյուռքի ներգրավվածության»,– ասում է Դանիելյանը։
Իրավական ակնհայտ խնդիրներից բացի կառավարության ծրագրի` Եկեղեցուն նվիրված հատվածը, մեր զրուցակցի դիտարկմամբ, նաև անտեսանելի վտանգներ է պարունակում։
Ըստ այդմ` այսպես կոչված «բարենորոգման ծրագրով» նախատեսված ապօրինի միջամտության հետևանքով Հայ եկեղեցին կարող է տևական ժամանակ մնալ «անգլուխ»։
ՔՊ–ական պատգամավորները «կաթողիկոս» բառը լսելուն պես սկսեցին հարվածել սեղաններին. տեսանյութ
«Նախ, արձանագրում են Վեհափառին հրաժարական պարտադրելը, ինչը, իմ խորին համոզմամբ, երբեք տեղի չի ունենա, այնուհետև, տեղապահի ընտրությունից հետո ձեռնամուխ են լինելու նոր կանոնադրութան մշակմանն ու ընդունմանը, ինչը ոչ միայն տարիներ է տևելու, այլև օբյետիվ պատճառներով չի կարող ընդունվել, քանզի գործող կանոնադրութան համաձայն, նոր կանոնադրություն ընդունելու կամ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու բացառիկ իրավասությունը վերապահված է Ազգային եկեղեցական ժողովին։ Իսկ այդպիսի ժողով հրավիրելը անխուսափելիորեն ենթադրում է հսկայական կազմակերպական ջանքեր, ընդհուպ՝ պատգամավորների ընտրություն։ Նույնիսկ չեմ էլ անդրադառնում այն խնդրին, որ սփյուռքը ներկայացնող թեմերը բազմիցս հրապարակավ դատապարտել են այս ողջ հակաեկեղեցական արշավը, ինչից բխում է, որ իրենք բնավ չեն ներգրավվի այս արշավին»,– ասում է Դանիելյանը` միաժամանակ չբացառելով, որ սփյուռքում ևս կարող են լիել չնչին բացառություններ, ինչպիսիք եղան Հայաստանում։ Բայց դրանք, նրա համոզմամբ` կմնան իբրև անզոր ձգտումներ։ Մյուս կողմից, սակայն, այդ սցենարները պառակտումների աղբյուր են, որոնք չեն նպաստելու Հայ եկեղեցու միասնականությանը։
Կառավարության ծրագրի նախագծում խոսվում է նաև ՀԱԵ-ն հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու փորձերի և դրանք բացառելու անհրաժեշտության մասին։
Գևորգ Դանիելյանը այս մեղադրանքը «անհեթեթ» ու «շաբլոնային» է որակում` նշելով, որ զուտ քաղաքագիտական այդ հնարքով փորձ է արվում նսեմացնել ազգային համակարգը։
«Հիբրիդային պատերազմի մասին հաճախ խոսողները լավ կլինի փորձեն բացատրել, թե, նախ, կոնկրետ որ պետությունը նկատի ունեն, այնուհետեև գնահատեն ընտրական գործընթացներին անարգել միջամտությունների այնպիսի բացահայտ ու հաճախակի կրկնվող դրվագները, որոնց հեղինակներն էին Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ–ի և մի շարք այլ երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները», –հակադարձում է նախկին նախարարը։
Մեր զրուցակցի համոզմամբ, գործող իշխանությունը ոչ թե ձգտում է արգելել Հայ եեկեղեցուն, իբր, քաղաքականությամբ զբաղվել, այլ ամեն ինչ անում է, որպեսզի Եկեղեցին որևէ կերպ չարձագանքի Արցախին, հայկական ծագում ունեցող պատմամշակությային արժեքներին, հայ ռազմագերիներին, Հայոց պատմության և Հայ եկեղեցու պատմության դասագրքերին, ավանդական ընտանիքների հիմքերին և ազգային ինքնությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերին։ Ավելին` ակնկալում է, որ Եկեղեցին դառնա իշխանությունների քայլերը գովաբանող կառույց։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` իշխանությունը արշավ է սկսել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։ 2026 p. փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0