00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:19
1 ր
Ուղիղ եթեր
09:21
39 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Օտարերկրյա կապիտալի հեռացումը լուրջ ազդակ է ներդրողների համար. պատգամավոր

© Photo : ScreenshotԼիանա Մանուկյան
Լիանա Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2026
Բաժանորդագրվել
Լիանա Մանուկյանի խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ-ում սեփականության իրավունքի ոտնահարման հետ կապված խախտումները լուրջ հարցեր են առաջանում ու չեն կարող երկարատև տնտեսական հետևանքներ չունենալ:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանի բանկային համակարգից տարիների ընթացքում հեռացել են մի շարք օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողներ․ շուկայից դուրս են եկել գերմանական ProCredit Bank-ը, HSBC-ն, իսկ ֆրանսիական Crédit Agricole-ը դադարեցրել է մասնակցությունը ACBA-ի կապիտալում: ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում այս միտման վերաբերյալ հարց ուղղեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանին։
«Տենդենցն այնպիսին է, որ բանկային համակարգում օտարերկրյա, մասնավորապես՝ արևմտյան պետությունների կապիտալով բանկեր այլևս չկան կամ դուրս են եկել»,- ասաց Աբրահամյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ ազդակ է սա Հայաստանի կառավարության և ներդրումային միջավայրի համար, հատկապես այն պայմաններում, երբ, իր գնահատմամբ, քաղաքական պատճառներով նաև բիզնեսներ են խլվում։
Ընդդիմադիր պատգամավոր Լիանա Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, որ խնդիրը միայն բանկային համակարգով չի սահմանափակվում։
Խելագա՞ր են՝ գան մի երկրում ներդրում անեն, որտեղ մոլագարն է որոշում ամեն ինչ. Սուրենյանց
«Ոչ միայն օտարերկրյա կապիտալով բանկերը գնացին, այլ ընդհանրապես ՀՀ ներդրումային միջավայրը լուրջ հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ վերջին տարում նվազել են ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ հասնելով 91 մլն դոլարի»,- հայտարարեց նա։
Մանուկյանի գնահատմամբ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացասական ազդակ է նաև օտարերկրյա ներդրողների համար։
«Այո՛, սա լուրջ ազդակ է նաև դրսի ներդրողների համար, հատկապես ՀՀ-ում վերջին շրջանում ձևավորված արատավոր երևույթի՝ բիզնես խլելու համատեքստում։ Սեփականության իրավունքի ոտնահարման հետ կապված լուրջ հարցեր են առաջանում ու չեն կարող երկարատև տնտեսական հետևանքներ չունենալ»,- շարունակեց Լիանա Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն է: Խմբակցությունն այդ պաշտոնում օրեր առաջ առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն քվեարկության արդյունքում վերջինս չէր ընտրվել։
Սամվել Կարապետյանը շարունակելո՞ւ է Հայաստանում ներդրումներ անել
Լրահոս
0