https://arm.sputniknews.ru/20260630/samvel-karapetjany-sharunakelu-e-hajastanum-nerdrumner-anel-104018289.html
Սամվել Կարապետյանը շարունակելո՞ւ է Հայաստանում ներդրումներ անել
Սամվել Կարապետյանը շարունակելո՞ւ է Հայաստանում ներդրումներ անել
Sputnik Արմենիա
Կարապետյանը հայտարարեց, որ իրենք ՀԷՑ-ը նորմալ վիճակում են թողել։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T17:59+0400
2026-06-30T17:59+0400
2026-06-30T18:10+0400
հայաստան
սամվել կարապետյան
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104013238_0:68:1600:968_1920x0_80_0_0_c29e061f79bb80487dff64d3ba551c6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը շարունակելու է Հայաստանում ներդրումներ կատարել։ Նա այդ մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պնդումներին, թե նախկին կառավարիչներն ընկերությունը վատ վիճակում են թողել, Կարապետյանը հակադարձեց՝ նման բան չկա։«Բա պատկերացնո՞ւմ եք՝ մեզ ինչ են թողել, իրենք գիտեին՝ մի հատ «Մերսեդես» է կանգնած, նստելու են, քշե՞ն։ Դե տեսան՝ ինչ էինք մենք ստացել, բայց մենք իրենց թողել էինք շատ նորմալ վիճակում, հիմա գնացեք ու նայեք»,- ասաց Կարապետյանը։Հիշեցնենք` հունիսի 22–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար սահմանվել էր եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա ժամկետում կառավարության (տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ) պետք է ընկերության վաճառքի գնի շուրջ բանակցություններ տեղի ունենային։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104013238_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d8009dcf2a208592b0c67cfe1e3d0a06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, ներդրում
հայաստան, սամվել կարապետյան, ներդրում
Սամվել Կարապետյանը շարունակելո՞ւ է Հայաստանում ներդրումներ անել
17:59 30.06.2026 (Թարմացված է: 18:10 30.06.2026) Կարապետյանը հայտարարեց, որ իրենք ՀԷՑ-ը նորմալ վիճակում են թողել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը շարունակելու է Հայաստանում ներդրումներ կատարել։ Նա այդ մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
«Իհարկե, շուտով ձեզ կհրավիրենք, երկու շատ կարևոր ոլորտում Հայաստանի երևի ամենախոշոր հիմնարկները կբացենք։ Սա մեր երկիրն է, Փաշինյանն ընդամենը տուրիստ է, ինքը կա, չկա, մեզ համար նշանակություն չունի։ Մենք ամեն օր ամեն ինչ անելու ենք»,- հայտարարեց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պնդումներին, թե նախկին կառավարիչներն ընկերությունը վատ վիճակում են թողել, Կարապետյանը հակադարձեց՝ նման բան չկա։
«Բա պատկերացնո՞ւմ եք՝ մեզ ինչ են թողել, իրենք գիտեին՝ մի հատ «Մերսեդես» է կանգնած, նստելու են, քշե՞ն։ Դե տեսան՝ ինչ էինք մենք ստացել, բայց մենք իրենց թողել էինք շատ նորմալ վիճակում, հիմա գնացեք ու նայեք»,- ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` հունիսի 22–ին
հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։
ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար սահմանվել էր եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա ժամկետում կառավարության (տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ) պետք է ընկերության վաճառքի գնի շուրջ բանակցություններ տեղի ունենային։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։
Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։