https://arm.sputniknews.ru/20260820/ete-angam-mek-zhamic-rd-shukan-bacvi-hajastany-ksharunaki-diversifikacian-pashinjan--105935603.html
Եթե անգամ մեկ ժամից ՌԴ շուկան բացվի, Հայաստանը կշարունակի դիվերսիֆիկացիան. Փաշինյան
Եթե անգամ մեկ ժամից ՌԴ շուկան բացվի, Հայաստանը կշարունակի դիվերսիֆիկացիան. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահեցրեց` եթե Ռուսաստանի համապատասխան կառույցները մտահոգություն ունեն, հայկական կողմը թափանցիկ է և ասում է՝ եկեք, մեզ հետ ստուգեք: 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T14:33+0400
2026-08-20T14:33+0400
2026-08-20T15:24+0400
արտահանում
ռուսաստան
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727803_0:0:1600:901_1920x0_80_0_0_975075d30ec70f2a84a8141b8151890f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Եթե անգամ ռուսական շուկան մեկ ժամից բացվի, Հայաստանը կշարունակի շուկաների դիվերսիֆիկացիան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պահանջ։ Այնուհետև, լրագրողը հետաքրքրվեց` սահմանափակումների ուղղությամբ ՀՀ իշխանություններն ի՞նչ քայլեր են իրականացնում և այս հարցում Հայաստանը ՌԴ–ից ի՞նչ է ակնկալում։Նա ավելացրեց` եթե Ռուսաստանի համապատասխան կառույցները մտահոգություն ունեն, հայկական կողմը թափանցիկ է և ասում է՝ եկեք, մեզ հետ ստուգեք:Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727803_0:0:1422:1066_1920x0_80_0_0_0af330e65fee540a37fb0640898f709b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտահանում, ռուսաստան, հայաստան, նիկոլ փաշինյան
արտահանում, ռուսաստան, հայաստան, նիկոլ փաշինյան
Եթե անգամ մեկ ժամից ՌԴ շուկան բացվի, Հայաստանը կշարունակի դիվերսիֆիկացիան. Փաշինյան
14:33 20.08.2026 (Թարմացված է: 15:24 20.08.2026) ՀՀ վարչապետը վստահեցրեց` եթե Ռուսաստանի համապատասխան կառույցները մտահոգություն ունեն, հայկական կողմը թափանցիկ է և ասում է՝ եկեք, մեզ հետ ստուգեք:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Եթե անգամ ռուսական շուկան մեկ ժամից բացվի, Հայաստանը կշարունակի շուկաների դիվերսիֆիկացիան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պահանջ։
Այնուհետև, լրագրողը հետաքրքրվեց` սահմանափակումների ուղղությամբ ՀՀ իշխանություններն ի՞նչ քայլեր են իրականացնում և այս հարցում Հայաստանը ՌԴ–ից ի՞նչ է ակնկալում։
«Եթե հենց հիմա` մեկ ժամից, ռուսական շուկան 100 տոկոս բացվի, միևնույնն է` մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզ նման իրավիճակներից մենք մեզ մեկընդմիշտ ապահովագրենք»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա ավելացրեց` եթե Ռուսաստանի համապատասխան կառույցները մտահոգություն ունեն, հայկական կողմը թափանցիկ է և ասում է՝ եկեք, մեզ հետ ստուգեք:
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։