00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:19
1 ր
Ուղիղ եթեր
09:21
39 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Չափազանցությունների մեջ ընկնել պետք չէ. Փաշինյանը խոսեց Արեգնազ Մանուկյանի մասին

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` Մանուկյանի տեսակցությունների սահմանափակումների մասին տեղեկացել է լրահոսից։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգին ուղերձ է տվել, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների սահմանափակման հետ կապված պետք չէ ընկնել չափազանցությունների մեջ։
Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողը միացրեց մի ձայնագրություն, երբ նախկին իշխանության ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր դատախազությանը, որը թույլ չի տվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի 11–ամյա որդուն տեսակցել հոր հետ և հռետորական հարց հնչեցրել. «Ինչ է` այդ երեխան պիտի ատոմային ռո՞ւմբ փոխանցեր տեսակցության ժամանակ։ Ընտանիքի հետ տեսակցությունների սահմանափակումն ուղղակի խոշտանգում է»։
Լրագրողը հիշեցրեց, որ Փաշինյանի իշխանության ժամանակ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին ևս չէին թույլատրում տեսակցել և շնորհավորել իր 14–ամյա դստերը և հետո միայն քննիչի որոշմամբ հնարավոր եղավ դա։ Նույնը, ըստ լրագրողի, տեղի է ունեցել նաև ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանի, «ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի դեպքում։
«Երեկ լրահոսում տեսել եմ այդ իրավիճակը և առիթ է եղել՝ արտահայտել եմ իմ դիրքորոշումը, որ չափազանցությունների մեջ ընկնել պետք չէ»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։
Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
Դստեր ծննդյան օրը միայն՝ օգոստոսի 19-ին, թույլատրեցին տեսակցությունը նրա հետ։
Լրահոս
0