https://arm.sputniknews.ru/20260819/aregnaz-manukjanin-dster-het-tesakcutjun-en-tujlatrel-105888788.html
Արեգնազ Մանուկյանին դստեր հետ տեսակցություն են թույլատրել
Արեգնազ Մանուկյանին դստեր հետ տեսակցություն են թույլատրել
Sputnik Արմենիա
Փաստաբան խոսքով` տեսակցությունը դեռ չի եղել։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T11:04+0400
2026-08-19T11:04+0400
2026-08-19T12:59+0400
արեգնազ մանուկյան
դուստր
կալանք
տաթևիկ սողոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104301907_0:1:2560:1441_1920x0_80_0_0_6ca1859c48ed510972a061abc1db9a04.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին թույլատրել են այսօր տեսակցություն անչափահաս դստեր հետ, որի ծննդյան օրն է։ Այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նշենք, որ երեկ Տաթևիկ Սողոյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ շատ տարօրինակ իրավիճակում են հայտնվել. խափանման միջոցի փոփոխության համար մեկ ամիս առաջ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն մինչ այս պահը դեռ որևէ որոշում չի կայացվել։ Սողոյանի խոսքով` մեկ ամիս առաջ վերաքննիչ բողոք ներկայացնելով` իրենք հույս ունեին, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ սահմանված շփման արգելքը կհանվեր, և օգոստոսի 19–ին, նա կկարողանար շնորհավորել իր երեխայի ծնունդը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թևանյանի և Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործերն ուղարկվել են դատարան։Հիշեցնենք հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։Պաշտպաններն արձագանքել են ՔԿ-ի պնդումներին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104301907_320:0:2241:1441_1920x0_80_0_0_9fe9acec65a3f243076933b4a5bcdcdc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արեգնազ մանուկյան, դուստր, կալանք, տաթևիկ սողոյան
արեգնազ մանուկյան, դուստր, կալանք, տաթևիկ սողոյան
Արեգնազ Մանուկյանին դստեր հետ տեսակցություն են թույլատրել
11:04 19.08.2026 (Թարմացված է: 12:59 19.08.2026) Փաստաբան խոսքով` տեսակցությունը դեռ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին թույլատրել են այսօր տեսակցություն անչափահաս դստեր հետ, որի ծննդյան օրն է։ Այս մասին
հայտնել է Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր` երեխայի ծննդյան օրը, առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ դեռ տեղյակ չէ»,– գրել է Սողոյանը:
Նշենք, որ երեկ Տաթևիկ Սողոյանը Sputnik Արմենիային
հայտնել էր, որ շատ տարօրինակ իրավիճակում են հայտնվել. խափանման միջոցի փոփոխության համար մեկ ամիս առաջ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն մինչ այս պահը դեռ որևէ որոշում չի կայացվել։ Սողոյանի խոսքով` մեկ ամիս առաջ վերաքննիչ բողոք ներկայացնելով` իրենք հույս ունեին, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ սահմանված շփման արգելքը կհանվեր, և օգոստոսի 19–ին, նա կկարողանար շնորհավորել իր երեխայի ծնունդը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Թևանյանի և Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործերն ուղարկվել են դատարան։
Հիշեցնենք հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն
հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով
կալանավորվեց։
Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն
ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։