00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:19
1 ր
Ուղիղ եթեր
09:21
39 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով

© Sputnik / Aram NersesyanՄարինե Ֆարմանյան
Մարինե Ֆարմանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով՝ դատարանում ապացուցվել է, որ կարգալույծ եղած հոգևորականները սուտ ցուցմունքներ են տվել։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նշենք, որ Ալավերդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը)։
Փաստաբանի փոխանցմամբ՝ կարգալույծ հոգևորականներ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը նախաքննության ընթացքում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել՝ Ալավերդյանին մեղադրելով միլիոնավոր դրամների հափշտակության մեջ։
Ֆարմանյանի խոսքով՝ Արամայիս Թախմազյանը, մասնավորապես, պնդել է, որ շուրջ հինգ տարի իրեն չեն վճարվել Արագածոտնի թեմից և Մայր աթոռից հասանելիք գումարները, և այդ գործողությունները կատարվել են Նաիրա Ալավերդյանի և փաստաբան Վահագն Քեշիշյանի վստահորդի միջոցով։
Սակայն, ըստ փաստաբանի, նախաքննության ընթացքում ստուգվել են Թախմազյանի և նրա կնոջ 1262 բանկային գործարքները, և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ Արագածոտնի թեմն ու Մայր աթոռը նրանց հասանելիք գումարներն ամբողջությամբ վճարել են։
«Սուտը բացահատվել է: Նախաքննության մարմինը 10 ամիս շարունակ ստուգել է Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ թվով 1262 բանկային գործարք և հետապնդումը դադարեցնելու որոշմամբ արձանագրել է, որ Թեմն ու Մայր Աթոռն այս անձանց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել են»,- գրել է Ֆարմանյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ դրանից հետո Թախմազյանը հայտնել է, որ դեպքի վերաբերյալ «հիշողության հետ թյուրըմբռնում ունի» և գումարները ստանալու հանգամանքները լավ չի ընկալել՝ կենտրոնացած չլինելու պատճառով։
«Նախաքննության մարմինը նշել է, որ մեղադրանքը չի կարող հիմնվել Թախմազյանի հիշողության սահմանափակումների վրա»,-նշել է փաստաբանը:
Նա նաև հայտնել է, որ Նաիրա Ալավերդյանը քրեական վարույթի ընթացքում ամիսներ շարունակ գտնվել է կալանքի տակ և կրել ֆինանսական ու առողջական հետևանքներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։
Հոկտեմբերի 17-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ նրա խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։
Արդեն փետրվարի 17 Նաիրա Ալավերդյանն ազատվել է տնային կալանքից։
Լրահոս
0