https://arm.sputniknews.ru/20260217/aragatsvotni-temi-glkhavvor-hashvapahn-azatvec-tnajin-kalanqic-98910440.html
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից
Sputnik Արմենիա
Նաիրա Ալավերդյանը տնային կալանքի տակ էր 2025 թվականի հոկտեմբերից։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T18:02+0400
2026-02-17T18:02+0400
2026-02-17T18:31+0400
հայաստան
նաիրա ալավերդյան
դատարան
տնային կալանք
մարինե ֆարմանյան
արագածոտնի թեմի առաջնորդարան
հաշվապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94728253_0:0:1500:844_1920x0_80_0_0_127685e6df8265bcaed6973746491514.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։ Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր քննիչ Նազելի Սարգսյանը։Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Ալավերդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը)։Հոկտեմբերի 17-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ նրա խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94728253_0:0:1500:1125_1920x0_80_0_0_7b00d0b683b0a104c3bea612a67d3179.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նաիրա ալավերդյան, դատարան, տնային կալանք, մարինե ֆարմանյան, արագածոտնի թեմի առաջնորդարան, հաշվապահ
հայաստան, նաիրա ալավերդյան, դատարան, տնային կալանք, մարինե ֆարմանյան, արագածոտնի թեմի առաջնորդարան, հաշվապահ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից
18:02 17.02.2026 (Թարմացված է: 18:31 17.02.2026) Նաիրա Ալավերդյանը տնային կալանքի տակ էր 2025 թվականի հոկտեմբերից։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան
Մարինե Ֆարմանյանը։
«Դատարանը Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահին տնային կալանքից ազատեց՝ ամբողջությամբ մերժելով քննիչի միջնորդությունը՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։ Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր քննիչ Նազելի Սարգսյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ
3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։
Ալավերդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը)։
Հոկտեմբերի 17-ին նրա նկատմամբ
խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ նրա խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։