00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներն օգտագործում է` արդարացնելու Եվրոպայի ռազմականացումը. ԱԳՆ

© Sputnik / Михаил ВоскресенскийЗдание Министерства иностранных дел России
Здание Министерства иностранных дел России - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2026
Բաժանորդագրվել
Մոսկվան արևմտյան երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին բազմիցս առաջարկել է մասնագիտական ​​երկխոսություն հաստատել կիբեռտիրույթում տեղի ունեցող մտահոգիչ միջադեպերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հակառուսական քարոզչությունն ուժեղացնելու համար Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներ է օգտագործում կիբեռտիրույթում «մշտական ​​չարամիտ գործունեություն» ծավալելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանց իրական նպատակը ռուսատյացությունն ուժեղացնելն է, ալարմիստական մթնոլորտ ձևավորելը, որն անհրաժեշտ է Եվրոպան «պաշարված ամրոցի» վերածելու համար, և հիմնավորելու հետագա ոչ բարեկամական միջոցառումները, արդարացնելու սեփական բավական ծախսատար ագրեսիվ ռազմամոլի պատրաստությունները, որոնք ակտիվության ուժեղացում են ներառում բոլոր գործառնական ոլորտներում` ցամաքում, օդում, ծովում, տիեզերքում և կիբեռտիրույթում», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Ինչպես նշել է Զախարովան, Արևմուտքը որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել՝ մեղադրելով Ռուսաստանին «կիբեռտիրույթում չարամիտ գործողությունների» մեջ։
«Հուլիսի 13-ին Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն վարող մի շարք երկրներ և կազմակերպություններ իրականացրին համակարգված տեղեկատվական հարձակումների հերթական շարքը՝ անհիմն մեղադրելով մեր երկրին կիբեռտարածքում «մշտական ​​չարամիտ գործունեություն» իրականացնելու մեջ», – հայտնել է ռուսաստանցի դիվանագետը։
Քանի դեռ Ռուսաստանը զարգանում է, Արևմուտքի ռուսատյաց հատվածը պայքարում է մեր դեմ. Պուտին
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից անօրինական գործողություններին «Ռուսաստանի ներգրավվածության» անհերքելի ապացույցներ ներկայացնելու պահանջներին ի պատասխան՝ որոշ տվյալների վերլուծության «անհասկանալի հղումներ» են ներկայացվել, տվյալներ, որոնք, սակայն, իբր «չեն կարող հանրայնացնել»։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը, Կիևի ռեժիմը փորձում է անջատել ռուսական էլեկտրոնային ծառայությունները և գողանալ ռուսների անձնական տվյալները հետագա գործողությունների համար։
«Կիևի ռեժիմը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները՝ փորձելով շարքից հանել էլեկտրոնային ծառայություններն ու սարքավորումները, գողանալ մեր քաղաքացիների անձնական տվյալները հետագա կետային գործողությունների համար», – ասվում է մեկնաբանության մեջ։
Զախարովայի խոսքով՝ օգտագործվում է նաև ուկրաինական զանգերի կենտրոնների մի ամբողջ ցանց ռուսաստանցիների և նույնիսկ եվրոպացիների կողոպուտի համար։
«2022 թվականից սկսած Ռուսաստանի տեղեկատվական ենթակառուցվածքը ենթարկվում է աննախադեպ թվով համակարգչային հարձակումների, նախևառաջ՝ Վլադիմիր Զելենսկու ռեժիմի կողմից։ Մեզ քաջ հայտնի է, որ Ուկրաինան իր արևմտյան հովանավորների կողմից հարձակողական կիբեռգործողություններ իրականացնելու պլացդարմի է վերածվել», – հայտարարել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ կիբեռտարածության խաղաղ օգտագործման՝ միջազգային իրավունքի նորմերի համապատասխան։
ԵՄ–ն խոստովանել է, որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է չհաստատվել. Euractiv
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը բազմիցս առաջարկել է արևմտյան երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնագիտական ​​երկխոսություն հաստատել կիբեռտիրույթում մտահոգիչ միջադեպերի վերաբերյալ։
Նշենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրամիությունը բազմիցս անհիմն մեղադրանքներ է առաջադրել Ռուսաստանին կիբեռհարձակումներ իրականացնելու համար, և անհատական պատժամիջոցներ է կիրառել ՌԴ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ։ Մոսկվան հետևողականորեն հերքել է նման մեղադրանքները՝ դրանք անհիմն որակելով։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել իր վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։
Արևմուտքը շանտաժ և ճնշում է գործադրում, ՌԴ–ն կաշխատի դրանց հաղթահարման ուղղությամբ. Լավրով
Լրահոս
0