00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:19
1 ր
Ուղիղ եթեր
09:21
39 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը պնդում է, որ ԿԺԴՀ–ն ունի 57 «շատ հզոր» միջուկային մարտալիցք

© AP Photo / Susan WalshԴոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը. արխիվային լուսանկար
Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը. արխիվային լուսանկար  - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2026
Բաժանորդագրվել
Հյուսիսային Կորեայի միջուկային մարտալիցքերի քանակի մասին տվյալների աղբյուրը ԱՄՆ նախագահը չի բացահայտել:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հյուսիսային Կորեան 57 հզոր միջուկային մարտալիցք ունի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ լավ հարաբերություններ է պահպանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:
«Ես նրա հետ լավ եմ, և գիտեք ինչ՝ նրա հետ իմ շփվելու փաստը լավ է, ոչ թե վատ: Նա 57 շատ հզոր միջուկային լիցք ունի։ Չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Եթե ես լինեի նախագահ, դա թույլ չէի տա։ Բայց նա դրանք ունի», - Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է Թրամփը։
Հյուսիսային Կորեայի միջուկային մարտալիցքերի քանակի մասին տվյալների աղբյուրը ԱՄՆ նախագահը չի բացահայտել:
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների քննարկման ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է կրճատել զորավարժությունների ծավալները՝ դրանց անցկացումը ոչ պարտադիր համարելով: Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել էր, որ լավ հարաբերություններ ունի Կիմ Չեն Ինի հետ։
ԿԺԴՀ–ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան միջուկային պատերազմի են պատրաստվում
Միևնույն ժամանակ Փհենյանը հասկացրել է, որ զորավարժությունների ծավալների կրճատումը սկզբունքորեն չի փոխում ԿԺԴՀ-ի վերաբերմունքը դրանց նկատմամբ: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության փախանցմամբ՝ երկրի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ին չեն հետաքրքրում Վաշինգտոնի նման քայլերը։
Նրա խոսքով՝ ամերիկա-հարավկորեական զորավարժությունների ծավալների կամ տևողության կրճատումը չի փոխում դրանց «սադրիչ և հարձակողական էությունը»: Փհենյանի համար նշանակություն ունի ոչ թե առանձին զորավարժությունների ձևաչափը, այլ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների շարունակման փաստը։
Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել երկրի միջուկային կարգավիճակից: Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ Փհենյանի դիրքորոշումն այս հարցում մնում է «բացարձակ անփոփոխ»: ԿԺԴՀ-ի իշխանություններն իրենց միջուկային ներուժի զարգացումը բացատրում են երկրի ինքնիշխանության, անվտանգության և գոյության ու զարգացման իրավունքի պաշտպանության անհրաժեշտությամբ:
ԿԴԺՀ–ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Լրահոս
0