https://arm.sputniknews.ru/20250730/kzhdhum-hajtararel-en-vor-amn-n-u-haravajin-kvorean-mijukajin-paterazmi-en-patrastvum-91841317.html
ԿԺԴՀ–ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան միջուկային պատերազմի են պատրաստվում
ԿԺԴՀ–ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան միջուկային պատերազմի են պատրաստվում
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն և «արբանյակները» իրենց հեգեմոնիան պահպանելու համար հրահրում են «անկայունություն և քաոս»։ 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T20:23+0400
2025-07-30T20:23+0400
2025-07-30T21:26+0400
հյուսիսային կորեա
հարավային կորեա
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/157/77/1577735_0:186:2981:1863_1920x0_80_0_0_d983145e5a5b95ae11095fc3c1a4c06c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ԱՄՆ–ն և Հարավային Կորեան նախապատրաստվում են Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սցենարի իրագործմանը։ Այս մասին Ժնևում խորհրդարանների խոսնակների համաշխարհային համաժողովի ժամանակ հայտարարել է ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ Պակ Ին Չհոլը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Նա հավելել է, որ իր երկրի համար անվտանգային սպառնալիքների կանխարգելիչ զսպման միջոցների տիրապետումը խիստ կարևոր խնդիր է, որը կապված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հետ:Պակ Ին Չհոլը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և «արբանյակները» իրենց հեգեմոնիան պահպանելու համար հրահրում են «անկայունություն և քաոս», և որ Փհենյանը չի համակերպվի «Ամերիկայի կամայականությունների» հետ և հանդես կգա ի պաշտպանություն միջազգային արդարության։ԿԴԺՀ–ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՆշենք, որ համաժողովին մասնակցում է Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակ Ու Վոն Սիկը: «Ռյոնհապ» գործակալությունը հայտնել է, որ Ու Վոն Սիկը և Պակ Ին Չհոլը միմյանց հետ չեն շփվել: Հուլիսի 29-ին Պակ Ին Չհոլը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
հյուսիսային կորեա
հարավային կորեա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/157/77/1577735_125:0:2856:2048_1920x0_80_0_0_73a325ae8506bbb6af65be3d82b06571.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հյուսիսային կորեա, հարավային կորեա, ամն
հյուսիսային կորեա, հարավային կորեա, ամն
ԿԺԴՀ–ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան միջուկային պատերազմի են պատրաստվում
20:23 30.07.2025 (Թարմացված է: 21:26 30.07.2025) ԱՄՆ-ն և «արբանյակները» իրենց հեգեմոնիան պահպանելու համար հրահրում են «անկայունություն և քաոս»։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ԱՄՆ–ն և Հարավային Կորեան նախապատրաստվում են Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սցենարի իրագործմանը։ Այս մասին Ժնևում խորհրդարանների խոսնակների համաշխարհային համաժողովի ժամանակ հայտարարել է ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ Պակ Ին Չհոլը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Միջուկային պատերազմի իրականացման համար ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության նախապատրաստությունը մտել է վտանգավոր փուլ։ Դա ստիպում է ԿԺԴՀ-ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ որպես աշխարհաքաղաքական ճգնաժամի պատասխան», - ասել է ԿԺԴՀ–ի խորհրդարանի խոսնակը։
Նա հավելել է, որ իր երկրի համար անվտանգային սպառնալիքների կանխարգելիչ զսպման միջոցների տիրապետումը խիստ կարևոր խնդիր է, որը կապված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հետ:
Պակ Ին Չհոլը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և «արբանյակները» իրենց հեգեմոնիան պահպանելու համար հրահրում են «անկայունություն և քաոս», և որ Փհենյանը չի համակերպվի «Ամերիկայի կամայականությունների» հետ և հանդես կգա ի պաշտպանություն միջազգային արդարության։
Նշենք, որ համաժողովին մասնակցում է Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակ Ու Վոն Սիկը: «Ռյոնհապ» գործակալությունը հայտնել է, որ Ու Վոն Սիկը և Պակ Ին Չհոլը միմյանց հետ չեն շփվել: Հուլիսի 29-ին Պակ Ին Չհոլը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: