00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բարեկրթության կարմիր գծերը չեն հատվել․ Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Բաժանորդագրվել
Ալեքսանյանը հիշեցրեց, որ ինքը պարբերաբար նախազգուշացումներ է հայտարարում նաև իր թիմակիցներին։
Խորհրդարանի այսօրվա միջադեպում բարեկրթության կարմիր գծերը չեն հատվել, աշխատանքային միջավայր էր։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովում այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Բանը հասել էր նրան, որ նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը դահլիճ էր հրավիրել ԱԺ անվտանգության աշխատակիցներին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին դահլիճից հեռացնելու համար։
«Լրիվ աշխատանքային իրավիճակ է եղել դահլիճում․ ես նկատողություն եմ արել պատգամավորին տեղից խոսելու համար, պատգամավորը շարունակել է, ես նորից եմ նկատողություն արել, պատգամավորը նորից է շարունակել, որից հետո այլ կարգապահական միջոց եմ կիրառել՝ պահանջելով, որ նա մեկ օրով լքի նիստերի դահլիճը։ Սակայն պատգամավորը հայտնել է, որ դահլիճից դուրս կգա այն ժամանակ, երբ ինքն ուզենա, ինչը խախտում է»,– պարզաբանեց Ալեքսանյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ինքը գործել է բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն։ Նրա խոսքով՝ օրենքի պահանջն է, որ նիստը նախագահողը ներս հրավիրի ԱԺ անվտանգության աշխատակիցներին՝ կարգապահական որոշմանը չենթարկվող պատգամավորին հեռացնելու համար։
«Քանի որ անվտանգության ներս մտնելուն պես պատգամավորը հայտնեց, որ պատրաստ է լքել դահլիճը, ես անվտանգությանն ասացի, որ չմոտենան։ Փորձել եմ այնպես անել, որ իրավիճակի լարումն ու սրումը մինիմալ լինի»,– շարունակեց նա։
Ալեքսանյանը հիշեցրեց, որ ինքը պարբերաբար նախազգուշացումներ է հայտարարում նաև իր թիմակիցներին։
«Ես մեղավոր չեմ, որ մեր խմբակցության (ՔՊ) պատգամավորները նախազգուշացումներին լուրջ են վերաբերվում»,– ընդգծեց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ միջադեպից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան», ի նշան բողոքի լքեցին դահլիճը։
Լրահոս
0