https://arm.sputniknews.ru/20260819/ynddimadir-khmbakcutjunnery-lqecin-azh-dahlitshy-105900169.html
Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը
Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը
Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահը հերթով նկատողություն հայտարարեց նախ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ապա Դավիթ Ղազինյանին։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T15:48+0400
2026-08-19T15:48+0400
2026-08-19T16:09+0400
դավիթ ղազինյան
տիգրան աբրահամյան
աժ (ազգային ժողով)
վահագն ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/13/105900025_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bbdcf1317a39d1de92823654469dd405.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը որոշեց դիտողություններ անել Հովսեփյանին, ինչը դուր չեկավ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին։ Դավգիթ Ղազինյանը տեղից փորձում էր սաստել ԱԺ փոխնախագահին, որպեսզի նա ընդդիմադիր ամեն պատգամավորի ելույթից հետո անհարկի դիտողություններ ու սադրիչ մեկնաբանություններ չանի, ինչին ի պատասխան Ալեքսանյանը սկսեց բղավել, որ նրա նկատմամբ կիրառելու է կարգապահական սանկցիաներ։Ալեքսանյանը նախ նկատողություն հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ապա Դավիթ Ղազինյանին։ Քիչ անց ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն` հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը անցկացվող նիստերից, ապա նա ԱԺ անվտանգության աշխատակիցներին կոչ արեց դահլիճից դուրս հանել նրան։Արդյունքում, ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան», ի նշան բողոքի լքեցին դահլիճը։ Արդեն ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցի ժամանակ Դավիթ Ղազինյանն ասաց, որ ինքն անձամբ է դուրս եկել դահլիճից, որ ԱԺ անվտանգության աշխատակիցների հետ կոնֆլիկտ չառաջանա։Նշենք, որ այսօր առավոտից Ազգային ժողովը քննարկում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը։Օգոստոսի 3–ին, երբ մեկնարկել է նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանը, խորհրդարանը մինչ օրս հասցրել է ընտրել միայն ԱԺ նախագահին ու փոխնախագահներին, սակայն 12 մշտական հանձնաժողովների նախագահներից ոչ մեկը չի ընտրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի` Դավիթ Ղազինյանին ԱԺ նիստերի դահլիճից հանելուց հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց խորհրդարանը։
Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի` Դավիթ Ղազինյանին ԱԺ նիստերի դահլիճից հանելուց հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց խորհրդարանը։
2026-08-19T15:48+0400
true
PT2M18S
Սարքել են իրենց դյուքանը. Ղազինյան
Sputnik Արմենիա
Սարքել են իրենց դյուքանը. Ղազինյան
2026-08-19T15:48+0400
true
PT0M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/13/105900025_240:0:1680:1080_1920x0_80_0_0_090c0656fec17b6cfabb493a25b92f50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, տիգրան աբրահամյան, աժ (ազգային ժողով), վահագն ալեքսանյան, видео
դավիթ ղազինյան, տիգրան աբրահամյան, աժ (ազգային ժողով), վահագն ալեքսանյան, видео
Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը
15:48 19.08.2026 (Թարմացված է: 16:09 19.08.2026) ԱԺ փոխնախագահը հերթով նկատողություն հայտարարեց նախ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ապա Դավիթ Ղազինյանին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը որոշեց դիտողություններ անել Հովսեփյանին, ինչը դուր չեկավ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին։
Դավգիթ Ղազինյանը տեղից փորձում էր սաստել ԱԺ փոխնախագահին, որպեսզի նա ընդդիմադիր ամեն պատգամավորի ելույթից հետո անհարկի դիտողություններ ու սադրիչ մեկնաբանություններ չանի, ինչին ի պատասխան Ալեքսանյանը սկսեց բղավել, որ նրա նկատմամբ կիրառելու է կարգապահական սանկցիաներ։
Ալեքսանյանը նախ նկատողություն հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ապա Դավիթ Ղազինյանին։
Քիչ անց ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն` հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը անցկացվող նիստերից, ապա նա ԱԺ անվտանգության աշխատակիցներին կոչ արեց դահլիճից դուրս հանել նրան։
Արդյունքում, ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան», ի նշան բողոքի լքեցին դահլիճը։
Արդեն ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցի ժամանակ Դավիթ Ղազինյանն ասաց, որ ինքն անձամբ է դուրս եկել դահլիճից, որ ԱԺ անվտանգության աշխատակիցների հետ կոնֆլիկտ չառաջանա։
«Սարքել են իրենց դուքյանը. ամեն խոսքից հետո այս մարդիկ որոշել են, որ պետք է ելույթ ունենան։ ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի ինձ, ասեցի, հորդորեցի, ամեն խոսքից հետո մեկնաբանություն ու սադրիչ մեկնաբանություն չարվի նախագահողի կողմից։ Դա նորմալ չէ»,– ընդգծեց նա։
Նշենք, որ այսօր առավոտից Ազգային ժողովը քննարկում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը։
Օգոստոսի 3–ին, երբ մեկնարկել է նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանը, խորհրդարանը մինչ օրս հասցրել է ընտրել միայն ԱԺ նախագահին ու փոխնախագահներին, սակայն 12 մշտական հանձնաժողովների նախագահներից ոչ մեկը չի ընտրվել։