https://arm.sputniknews.ru/20260819/azatutjun-qaghbantarkjalnerin-erevanum-bvoghvoqi-akcia-e-yntanum-em-grasenjaki-mvot-105894404.html
Ազատություն քաղբանտարկյալներին. Երևանում բողոքի ակցիա է ընթանում ԵՄ գրասենյակի մոտ
Ազատություն քաղբանտարկյալներին. Երևանում բողոքի ակցիա է ընթանում ԵՄ գրասենյակի մոտ
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ տորթ են բերել Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան օրը շնորհավորելու համար։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T12:48+0400
2026-08-19T12:48+0400
2026-08-19T13:10+0400
հայաստան
երևան
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/13/105894079_0:0:1920:1080_1920x0_80_0_0_52b5183b4b931b2f145e2f736aa7a605.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց. նրանք «Արդարադատությունը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդար», «Ո՛չ բռնապետությանը», «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով ու կալանավորվածների նկարներով պահանջում են աջակցել Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը։«Այստեղ մենք հավաքվել ենք` մեր բողոքի ձայնը բարձրացնելու ՀՀ–ում գոյություն ունեցող ահռելի թվով քաղաքական բանտարկյալների խնդրի շուրջ։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու այս արատավոր պրակտիկան ազատազրկել է շատերին։ Այսօր ազատազրկված են Արեգնազ Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը, Գագիկ Ծառուկյանը, Ավետիք Չալաբյանը, Արթուր Սարգսյանը և ՀՀ շատ այլ քաղաքացիներ»,– դիմելով ԵՄ–ին՝ ասաց «Մայր Հայաստան» շարժման անդամ Մանուկ Սուքիասյանը։Հավաքվածները նշեցին, որ ԵՄ գրասենյակի դիմաց են, քանի որ Հայաստանում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, ինչին պետք է արձագանքեն միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունները։«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանն էլ նշեց, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին միայն այսօր՝ դստեր ծննդյան օրն են թույլ տվել հանդիպել երեխային։«ԵՄ–ն շատ լավ գիտի, որ Հայաստանը կալանքների առումով ռեկորդակիր է, մենք այսօր ունենք հարյուրավոր կալանավորվածներ։ Երբ Նիկոլ Փաշինյանն էր դատապարտված, այդ ժամանակ Արեգնազ Մանուկյանն անձամբ էր նախաձեռնում գնալ ու լուսաբանել Փաշինյանի կնոջ ասուլիսները, քանի որ ասում էր՝ Փաշինյանն անչափահաս երեխաների հայր է»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփանյանը։Ակցիայի մասնակիցներն իրենց հետ նաև տորթ էին բերել՝ Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան օրը շնորհավորելու համար։Հիշեցնենք` Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 22-ին դատարանը 2 ամսով երկարաձգեց կալանքի ժամկետը։Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Թևանյանը, լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի առջև` ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի առջև` ի պաշտպանություն քաղբանտարկյալների
2026-08-19T12:48+0400
true
PT2M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/13/105894079_240:0:1680:1080_1920x0_80_0_0_fec8aec2f506abae875e535b4d7aba72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևան, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
Ազատություն քաղբանտարկյալներին. Երևանում բողոքի ակցիա է ընթանում ԵՄ գրասենյակի մոտ
12:48 19.08.2026 (Թարմացված է: 13:10 19.08.2026) Ակցիայի մասնակիցներն իրենց հետ տորթ են բերել Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան օրը շնորհավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց. նրանք «Արդարադատությունը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդար», «Ո՛չ բռնապետությանը», «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով ու կալանավորվածների նկարներով պահանջում են աջակցել Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը։
«Այստեղ մենք հավաքվել ենք` մեր բողոքի ձայնը բարձրացնելու ՀՀ–ում գոյություն ունեցող ահռելի թվով քաղաքական բանտարկյալների խնդրի շուրջ։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու այս արատավոր պրակտիկան ազատազրկել է շատերին։ Այսօր ազատազրկված են Արեգնազ Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը,
Արմեն Աշոտյանը,
Գագիկ Ծառուկյանը,
Ավետիք Չալաբյանը, Արթուր Սարգսյանը և ՀՀ շատ այլ քաղաքացիներ»,– դիմելով ԵՄ–ին՝ ասաց «Մայր Հայաստան» շարժման անդամ Մանուկ Սուքիասյանը։
Հավաքվածները նշեցին, որ ԵՄ գրասենյակի դիմաց են, քանի որ Հայաստանում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, ինչին պետք է արձագանքեն միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունները։
«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանն էլ նշեց, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին միայն այսօր՝ դստեր ծննդյան օրն են թույլ տվել հանդիպել երեխային։
«ԵՄ–ն շատ լավ գիտի, որ Հայաստանը կալանքների առումով ռեկորդակիր է, մենք այսօր ունենք հարյուրավոր կալանավորվածներ։ Երբ Նիկոլ Փաշինյանն էր դատապարտված, այդ ժամանակ Արեգնազ Մանուկյանն անձամբ էր նախաձեռնում գնալ ու լուսաբանել Փաշինյանի կնոջ ասուլիսները, քանի որ ասում էր՝ Փաշինյանն անչափահաս երեխաների հայր է»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփանյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ նաև տորթ էին բերել՝ Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան օրը շնորհավորելու համար։
Հիշեցնենք` Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 22-ին դատարանը 2 ամսով երկարաձգեց
կալանքի ժամկետը։
Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Թևանյանը, լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:
Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն
հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով
կալանավորվեց։
Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն
ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։