https://arm.sputniknews.ru/20260818/aregnaz-manukjanin-ev-andranik-tevanjanin-qk-en-tarel-pastabany-manramasner-e-hajtnum-105877358.html
Արեգնազ Մանուկյանին և Անդրանիկ Թևանյանին ՔԿ են տարել. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Արեգնազ Մանուկյանին և Անդրանիկ Թևանյանին ՔԿ են տարել. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Փաստաբանը նշեց, որ տարօրինակ իրավիճակում են հայտնվել։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T19:48+0400
2026-08-18T19:48+0400
2026-08-18T19:51+0400
հայաստան
արեգնազ մանուկյան
անդրանիկ թևանյան
տաթևիկ սողոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/12/105877543_0:296:962:837_1920x0_80_0_0_69de0b608c0c29142ba6c161f65041b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին այսօր ՀՀ քննչական կոմիտե են տարել, որտեղ նրանց տեղեկացվել է նախաքննության ավարտի և գործը դատարան ուղարկելու մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թևանյանի և Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործերն ուղարկվել են դատարան։Սողոյանը նշեց, որ շատ տարօրինակ իրավիճակում են հայտնվել. խափանման միջոցի փոփոխության համար մեկ ամիս առաջ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն մինչ այս պահը դեռ որևէ որոշում չի կայացվել։«Շատ ակրոբատիկ հնարքներով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը ձգձգվում է` մե՛կ դատավորն է ուշ ուղարկում, մե՛կ սուրհանդակային ծառայություններն են դանդաղ աշխատում, հիմա էլ ասում են, թե իբրև վարույթ ընդունելու որոշում ունենք, սակայն այդ որոշումը կրկին տեղ չի հասնում։ Մենք հիմա նման տոտալ անորոշության մեջ ենք, չգիտենք` երբ սպասենք ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը»,– ընդգծեց Սողոյանը։Արդյունքում, ըստ նրա, առանց այդ որոշման չեն կարողանում իրենց դատավարական ժամկետները հաշվարկել և կանգնում են մի որոշակի իրավաբանական ռիսկերի առջև։Սողոյանի խոսքով` մեկ ամիս առաջ վերաքննիչ բողոք ներկայացնելով` իրենք հույս ունեին, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ սահմանված շփման արգելքը կհանվեր, և վաղը` օգոստոսի 19–ին, նա կկարողանար շնորհավորել իր երեխայի ծնունդը։Ըստ փաստաբանի` ՀՀ վերաքննիչ դատարանից որպես ձգձգման պատճառ նշել են, թե քանի որ գործը վերաբերում է պետական գաղտնիքին, ապա իրենք առաջին հերթին գործ ունեն ԱԱԾ–ի հետ, և դա է պատճառը, որը գործն ավելի երկար է քննվում։Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 22-ին դատարանը 2 ամսով երկարաձգեց կալանքի ժամկետը։Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Թևանյանը, լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/12/105877543_0:206:962:927_1920x0_80_0_0_494d9bbdb7c66bfb628670133feb0460.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան, տաթևիկ սողոյան
հայաստան, արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան, տաթևիկ սողոյան
Արեգնազ Մանուկյանին և Անդրանիկ Թևանյանին ՔԿ են տարել. փաստաբանը մանրամասներ է հայտնում
19:48 18.08.2026 (Թարմացված է: 19:51 18.08.2026) Փաստաբանը նշեց, որ տարօրինակ իրավիճակում են հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին այսօր ՀՀ քննչական կոմիտե են տարել, որտեղ նրանց տեղեկացվել է նախաքննության ավարտի և գործը դատարան ուղարկելու մասին։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Թևանյանի և Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործերն ուղարկվել են դատարան։
«Այսօր դատավարական, քննչական, այսինքն՝ ապացուցողական որևէ գործողություն տեղի չի ունեցել։ Պարզապես տիկին Մանուկյանը և պարոն Թևանյանը այսօր տարվել էին քննչական մարմին, որպեսզի նրանց հաղորդվեր նախաքննության ավարտի մասին, ինչը նշանակում է, որ գործը մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկեն դատարան»,– ասաց փաստաբանը։
Սողոյանը նշեց, որ շատ տարօրինակ իրավիճակում են հայտնվել. խափանման միջոցի փոփոխության համար մեկ ամիս առաջ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն մինչ այս պահը դեռ որևէ որոշում չի կայացվել։
«Շատ ակրոբատիկ հնարքներով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը ձգձգվում է` մե՛կ դատավորն է ուշ ուղարկում, մե՛կ սուրհանդակային ծառայություններն են դանդաղ աշխատում, հիմա էլ ասում են, թե իբրև վարույթ ընդունելու որոշում ունենք, սակայն այդ որոշումը կրկին տեղ չի հասնում։ Մենք հիմա նման տոտալ անորոշության մեջ ենք, չգիտենք` երբ սպասենք ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը»,– ընդգծեց Սողոյանը։
Արդյունքում, ըստ նրա, առանց այդ որոշման չեն կարողանում իրենց դատավարական ժամկետները հաշվարկել և կանգնում են մի որոշակի իրավաբանական ռիսկերի առջև։
«Եթե Մանուկյանի և Թևանյանի գործն արագ հանձնեն դատարան, դատարանում էլ արդեն դատավորին մակագրվի և վարույթ ընդունվի, կարող է, օրինակ, վերաքննիչ դատարանն ասել՝ դե, ես էլ չեմ կայացնում այն վերաքննիչ որոշումը, որի բողոքը դուք մի ամիս առաջ տվել էիք ինձ»,– ասաց փաստաբանը։
Սողոյանի խոսքով` մեկ ամիս առաջ վերաքննիչ բողոք ներկայացնելով` իրենք հույս ունեին, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ սահմանված շփման արգելքը կհանվեր, և վաղը` օգոստոսի 19–ին, նա կկարողանար շնորհավորել իր երեխայի ծնունդը։
Ըստ փաստաբանի` ՀՀ վերաքննիչ դատարանից որպես ձգձգման պատճառ նշել են, թե քանի որ գործը վերաբերում է պետական գաղտնիքին, ապա իրենք առաջին հերթին գործ ունեն ԱԱԾ–ի հետ, և դա է պատճառը, որը գործն ավելի երկար է քննվում։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 22-ին դատարանը 2 ամսով երկարաձգեց
կալանքի ժամկետը։
Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Թևանյանը, լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:
Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն
հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով
կալանավորվեց։
Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն
ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։