https://arm.sputniknews.ru/20260818/zbvosashrjajin-volvortum-tsarajutjun-matucvoghnery-kpatzhven-ete-manramasner-chnerkajacnen-105864291.html
Զբոսաշրջային ոլորտում ծառայություն մատուցողները կպատժվեն, եթե մանրամասներ չներկայացնեն
Զբոսաշրջային ոլորտում ծառայություն մատուցողները կպատժվեն, եթե մանրամասներ չներկայացնեն
Sputnik Արմենիա
Ոլորտում ծառայություն մատուցողները, եթե չծանուցեն կառավարության որոշմամբ նախատեսված տվյալները, ապա կարող են պատասխանատվության ենթարկվել։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T11:56+0400
2026-08-18T11:56+0400
2026-08-18T11:56+0400
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/744/20/7442022_0:84:1601:984_1920x0_80_0_0_e7619a2cf46a9ffbbeb9631f94f3e187.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Զբոսաշրջային ոլորտում ծառայություն մատուցողները շուրջ 2 ամսից պետք է իրենց գործունեության մասին ամբողջ տեղեկությունը լրացնեն նորաստեղծ հարթակում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկային նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը։ Նշենք, որ «Զբոսաշրջության մասին» ներկայիս օրենքը նախատեսում է ծառայություններ մատուցող անձանց՝ տուրօպերատորների, զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային գործակալների և հյուրանոցային ծառայություններ մատուցողների գործունեության մասին ծանուցում։ Նրա խոսքով՝ գուցե միայն անհրաժեշտ լինի օրինակ՝ հյուրանոցային ծառայություն մատուցողները լրացնեն սենյակների, ննջատեղերի քանակը, զբաղվածության վերաբերյալ տեղեկատվություն, իսկ զբոսաշրջային ընկերությունները՝ աշխարհագրական այն ուղղությունները պետք է նշեն, որտեղ իրենք իրականացնում են գործունեությունը։ Որևէ ծառայության մասին չծանուցելու, տվյալները չլրացնելու դեպքում ոլորտում ծառայություն մատուցողները կարող են պատասխանատվության ենթարկվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հոդվածով։ Այն նախատեսում է տուգանքից մինչև հանրային աշխատանքներ և ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։ Պատիժը կախված կլինի վնասի չափից։Այս գործընթացները վերահսկելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Notify.tourism.gov.am կայքն ամբողջությամբ կսկսի գործել հոկտեմբերի 15-ից, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի «Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ շտեմարան ստեղծելու մասին» կառավարության որոշումը։Հարթակում տեղեկությունները լրացնելը զբոսաշրջային ծառայություն մատուցող ընկերությունների համար անժամկետ է, միայն ամենամյա պետական տուրք կա, որը պետք է կատարվի։ Տուրքի չափը 5000 մինչև 150 000 դրամ է։ Ամենաբարձր գումարը վճարելու են հյուրանոցային ծառայություն մառուցողները, իսկ ամենացածրը՝ ուղեկցորդներն ու զբոսավարները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/744/20/7442022_88:0:1511:1067_1920x0_80_0_0_4116903e61ffb3995fb7ed35b29c2560.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , պետական եկամուտների կոմիտե (պեկ)
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , պետական եկամուտների կոմիտե (պեկ)
Զբոսաշրջային ոլորտում ծառայություն մատուցողները կպատժվեն, եթե մանրամասներ չներկայացնեն
Ոլորտում ծառայություն մատուցողները, եթե չծանուցեն կառավարության որոշմամբ նախատեսված տվյալները, ապա կարող են պատասխանատվության ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Զբոսաշրջային ոլորտում ծառայություն մատուցողները շուրջ 2 ամսից պետք է իրենց գործունեության մասին ամբողջ տեղեկությունը լրացնեն նորաստեղծ հարթակում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկային նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը։
Նշենք, որ «Զբոսաշրջության մասին» ներկայիս օրենքը նախատեսում է ծառայություններ մատուցող անձանց՝ տուրօպերատորների, զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային գործակալների և հյուրանոցային ծառայություններ մատուցողների գործունեության մասին ծանուցում։
«Նպատակ ունենք ծառայություններ մատուցող անձանց համար այդ ծանուցումների գործընթացն ավելի թափանցիկ ու մատչելի դարձնել։ Notify.tourism.gov.am կայքում անձը կարող է գրանցվել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ Այստեղ պետք է գրանցվեն ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների տնօրենները։ Այս անձինք, եթե պետական այլ հարթակներում, շտեմարաններում արդեն իսկ լրացրել են իրենց տվյալները, կարիք չունեն ևս մեկ անգամ նույն գործողությունն իրականացնելու մեր հարթակում»- նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ գուցե միայն անհրաժեշտ լինի օրինակ՝ հյուրանոցային ծառայություն մատուցողները լրացնեն սենյակների, ննջատեղերի քանակը, զբաղվածության վերաբերյալ տեղեկատվություն, իսկ զբոսաշրջային ընկերությունները՝ աշխարհագրական այն ուղղությունները պետք է նշեն, որտեղ իրենք իրականացնում են գործունեությունը։
Որևէ ծառայության մասին չծանուցելու, տվյալները չլրացնելու դեպքում ոլորտում ծառայություն մատուցողները կարող են պատասխանատվության ենթարկվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հոդվածով։ Այն նախատեսում է տուգանքից մինչև հանրային աշխատանքներ և ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։ Պատիժը կախված կլինի վնասի չափից։
Այս գործընթացները վերահսկելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Notify.tourism.gov.am կայքն ամբողջությամբ կսկսի գործել հոկտեմբերի 15-ից, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի «Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ շտեմարան ստեղծելու մասին» կառավարության որոշումը։
Հարթակում տեղեկությունները լրացնելը զբոսաշրջային ծառայություն մատուցող ընկերությունների համար անժամկետ է, միայն ամենամյա պետական տուրք կա, որը պետք է կատարվի։ Տուրքի չափը 5000 մինչև 150 000 դրամ է։ Ամենաբարձր գումարը վճարելու են հյուրանոցային ծառայություն մառուցողները, իսկ ամենացածրը՝ ուղեկցորդներն ու զբոսավարները։