https://arm.sputniknews.ru/20260818/bavakanin-lav-hangstacel-em-alen-simvonjany-khvosel-e-ir-nshanakman-masin-105879066.html
Բավականին լավ հանգստացել եմ․ Ալեն Սիմոնյանը խոսել է իր նշանակման մասին
Բավականին լավ հանգստացել եմ․ Ալեն Սիմոնյանը խոսել է իր նշանակման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ անվտանգության խորհրդի նոր քարտուղարը վստահ է, որ Արմեն Գրիգորյանն արժանի պաշտոն կստանա։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T21:08+0400
2026-08-18T21:08+0400
2026-08-18T21:10+0400
հայաստան
ալեն սիմոնյան
անվտանգության խորհուրդ
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76076309_0:59:1164:714_1920x0_80_0_0_529feb6e1b5733767443c30fe5679037.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել, կարծում է, որ կկարողանա նոր շունչ տալ այն ուղղություններին, որոնցով զբաղվել է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա այդ մասին ասել է 24news–ի հետ զրույցում։Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Գրիգորյանը նոր արժանի պաշտոն կստանա։Լրագրողը հիշեցրել է, որ հրաժարվելով պատգամավորական մանդատից` Սիմոնյանը հայտարարել էր, որ ցանկանում է հանգստանալ և զբաղվել իր անձնական կյանքով, և հարցրել է` այդ դեպքում ի՞նչ փոխվեց նրա կյանքում, և ինչո՞ւ որոշեց ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր պաշտոն զբաղեցնելու առաջարկը։«Ես մոտավորապես 20 օր երկրում չեմ եղել և բավականին լավ հանգստացել եմ։ Ինչ վերաբերում է նոր պաշտոնի առաջարկին, ապա այն մեծ ուրախությամբ եմ ընդունել և կարծում եմ, որ ինձ մոտ կստացվի նոր շունչ տալ ու զարկ տալ այն ուղղություններին, որոնցով մինչ այս զբաղվել է ԱԽ քարտուղարը»,– պատասխանել է Սիմոնյանը:Նա ընդգծել է, որ այս 20 օրվա ընթացքում Փաշինյանի հետ որևէ քննարկում չի ունեցել։Հիշեցնենք` օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:Արմեն Գրիգորյանը նեղացած է հեռացել, Նիկոլ Փաշինյանը համոզել է, բայց մերժվել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76076309_129:0:1164:776_1920x0_80_0_0_b3ed530ab333600371a2bb0d3955d67c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, անվտանգության խորհուրդ, պաշտոն
հայաստան, ալեն սիմոնյան, անվտանգության խորհուրդ, պաշտոն
Բավականին լավ հանգստացել եմ․ Ալեն Սիմոնյանը խոսել է իր նշանակման մասին
21:08 18.08.2026 (Թարմացված է: 21:10 18.08.2026) ՀՀ անվտանգության խորհրդի նոր քարտուղարը վստահ է, որ Արմեն Գրիգորյանն արժանի պաշտոն կստանա։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել, կարծում է, որ կկարողանա նոր շունչ տալ այն ուղղություններին, որոնցով զբաղվել է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա այդ մասին ասել է 24news–ի հետ զրույցում։
«Արմեն Գրիգորյանն իմ ընկերն է, և իր աշխատանքը ես գնահատում եմ շատ լավ։ Ես հիմա սովորում եմ, ամբողջ օրը կարդում եմ, որ այն ինֆորմացիան ու այն ծավալը, որ թողել է Գրիգորյանը, կարողանամ լրացնել»,– ընդգծել է Սիմոնյանը։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Գրիգորյանը նոր արժանի պաշտոն կստանա։
Լրագրողը հիշեցրել է, որ հրաժարվելով պատգամավորական մանդատից` Սիմոնյանը հայտարարել էր, որ ցանկանում է հանգստանալ և զբաղվել իր անձնական կյանքով, և հարցրել է` այդ դեպքում ի՞նչ փոխվեց նրա կյանքում, և ինչո՞ւ որոշեց ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր պաշտոն զբաղեցնելու առաջարկը։
«Ես մոտավորապես 20 օր երկրում չեմ եղել և բավականին լավ հանգստացել եմ։ Ինչ վերաբերում է նոր պաշտոնի առաջարկին, ապա այն մեծ ուրախությամբ եմ ընդունել և կարծում եմ, որ ինձ մոտ կստացվի նոր շունչ տալ ու զարկ տալ այն ուղղություններին, որոնցով մինչ այս զբաղվել է ԱԽ քարտուղարը»,– պատասխանել է Սիմոնյանը:
Նա ընդգծել է, որ այս 20 օրվա ընթացքում Փաշինյանի հետ որևէ քննարկում չի ունեցել։
Հիշեցնենք` օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ
Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն
նշանակվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը: