https://arm.sputniknews.ru/20260814/armen-grigvorjany-neghacats-e-heracel-nikvol-pashinjany-hamvozel-e-bajc-merzhvel-zhvoghvovurd-105759883.html
Արմեն Գրիգորյանը նեղացած է հեռացել, Նիկոլ Փաշինյանը համոզել է, բայց մերժվել. «Ժողովուրդ»
Արմեն Գրիգորյանը նեղացած է հեռացել, Նիկոլ Փաշինյանը համոզել է, բայց մերժվել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինելու է Ալեն Սիմոնյանը: 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T09:26+0400
2026-08-14T09:26+0400
2026-08-14T09:29+0400
հայաստան
արմեն գրիգորյան
նիկոլ փաշինյան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70806269_0:77:1481:910_1920x0_80_0_0_21a5af5c470550b988e9369d482f9c3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վիրավորված և նեղացած է հեռացել իր պաշտոնից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:Թերթը նաև նշում է, որ Ալեն Սիմոնյանի՝ նոր պաշտոնում նշանակվելու մասին իշխանական շրջանակներում նախապես որևէ տեղեկություն չի եղել։ Թիմակիցներից շատերը նույնիսկ չեն պատկերացրել, որ նման որոշում կարող է կայացվել այսքան կարճ ժամանակահատվածում։ Ավելին` թիմակիցներին վստահեցվել է, որ Ալեն Սիմոնյանը բավական երկար ժամանակով հեռանալու է կառավարական ասպարեզից և ակտիվ քաղաքական գործընթացներից դուրս է գալու։«Արդյունքում իշխանական թիմում, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Շատերը համարում են, որ հեղափոխության ակունքներում կանգնած Արմեն Գրիգորյանին նեղացնելը ճիշտ չէր»,- գրում է թերթը:Հիշեցնենք` օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը: Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 19-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70806269_83:0:1399:987_1920x0_80_0_0_c3aa4dff35663d1a8b138c15dc9b6b70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան
հայաստան, արմեն գրիգորյան, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան
Արմեն Գրիգորյանը նեղացած է հեռացել, Նիկոլ Փաշինյանը համոզել է, բայց մերժվել. «Ժողովուրդ»
09:26 14.08.2026 (Թարմացված է: 09:29 14.08.2026) Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինելու է Ալեն Սիմոնյանը:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վիրավորված և նեղացած է հեռացել իր պաշտոնից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Երեկ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է համոզել Արմեն Գրիգորյանին չհեռանալ և առաջարկել է նրան շարունակել աշխատանքը որպես իր գլխավոր խորհրդական։ Սակայն Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը»,- գրում է թերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին:
Թերթը նաև նշում է, որ Ալեն Սիմոնյանի՝ նոր պաշտոնում նշանակվելու մասին իշխանական շրջանակներում նախապես որևէ տեղեկություն չի եղել։ Թիմակիցներից շատերը նույնիսկ չեն պատկերացրել, որ նման որոշում կարող է կայացվել այսքան կարճ ժամանակահատվածում։ Ավելին` թիմակիցներին վստահեցվել է, որ Ալեն Սիմոնյանը բավական երկար ժամանակով հեռանալու է կառավարական ասպարեզից և ակտիվ քաղաքական գործընթացներից դուրս է գալու։
«Արդյունքում իշխանական թիմում, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Շատերը համարում են, որ հեղափոխության ակունքներում կանգնած Արմեն Գրիգորյանին նեղացնելը ճիշտ չէր»,- գրում է թերթը:
Հիշեցնենք` օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ
Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն
նշանակվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը: Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 19-ին: