https://arm.sputniknews.ru/20260817/pashtvonic-azatvel-e-zu-barvojahvogebanakan-apahvovman-varchutjan-pety-105853097.html
Պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
Պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
Sputnik Արմենիա
Զինված ուժերում պաշտոնանկությունները շարունակվում են։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T20:24+0400
2026-08-17T20:24+0400
2026-08-17T20:41+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_0:77:1600:977_1920x0_80_0_0_e8babcc77b906cd7f44fa323d4823930.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հհ նախագահ Վահագն Խաչատուրյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 13-ին հայտարարեց, որ զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահից հետո կադրային փոփոխություններ կլինեն ռազմական ոստիկանությունում, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Օգոստոսի 17-ին այդ պաշտոնում նշանակվեց գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_98:0:1502:1053_1920x0_80_0_0_e20e9161f33e410650dd61c2dd80b5c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), պաշտոն
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), պաշտոն
Պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
20:24 17.08.2026 (Թարմացված է: 20:41 17.08.2026) Զինված ուժերում պաշտոնանկությունները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հհ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Սերյոժա Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 13-ին
հայտարարեց, որ զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահից հետո կադրային փոփոխություններ կլինեն ռազմական ոստիկանությունում, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։
Նույն օրը
հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Օգոստոսի 17-ին այդ պաշտոնում
նշանակվեց գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։