https://arm.sputniknews.ru/20260817/grigvor-zaqarjani-mahvan-depqvov-varujt-e-harucvel-inqnaspanutjan-hascnelu-hvodvatsvov-105841961.html
Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքով վարույթ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ
Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքով վարույթ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ
Sputnik Արմենիա
Գրիգոր Զաքարյանի դին հայտնաբերվել էր օգոստոսի 13-ին։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T14:24+0400
2026-08-17T14:24+0400
2026-08-17T14:25+0400
զինծառայող
մահ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1345/05/13450597_0:0:1499:844_1920x0_80_0_0_fb2c8dbd118e2f84c0e004e963ab0559.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Կա կալանավորված անձ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։Այսօր ավելի վաղ մամուլը գրել էր, որ օգոստոսի 13-ին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կա կալանավորված։ Ըստ լրատվամիջոցի` իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։ Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ կյանքին։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:Նշենք, որ սա վերջին մեկ ամսում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Հուլիսին հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1345/05/13450597_82:0:1415:1000_1920x0_80_0_0_4d6e1d39dbe22981dd4e6eae3a55f55d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, մահ, հհ քննչական կոմիտե
զինծառայող, մահ, հհ քննչական կոմիտե
Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքով վարույթ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ
14:24 17.08.2026 (Թարմացված է: 14:25 17.08.2026) Գրիգոր Զաքարյանի դին հայտնաբերվել էր օգոստոսի 13-ին։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Կա կալանավորված անձ։ Այս մասին
հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Այսօր ավելի վաղ
մամուլը գրել էր, որ օգոստոսի 13-ին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կա կալանավորված։ Ըստ լրատվամիջոցի` իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։ Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ կյանքին։
«ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,– գրել է Ավդալյանը:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը
հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նշենք, որ սա վերջին մեկ ամսում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Հուլիսին հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։