https://arm.sputniknews.ru/20260817/datakhazutjuny-pek-nakhkin-pashtvonjajic-pahanjum-e-gujq-ev-shurj-194-mln-dram-brnagandzel-105834697.html
Դատախազությունը ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջում է գույք և շուրջ 194 մլն դրամ բռնագանձել
Դատախազությունը ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջում է գույք և շուրջ 194 մլն դրամ բռնագանձել
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը: 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T10:44+0400
2026-08-17T10:44+0400
2026-08-17T10:47+0400
հհ դատախազություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
պաշտոնյա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_b3b52424988cbf377c27ad0ce12c4975.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 194 միլիոն դրամ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք և գումար բռնագանձելու համար»,- ասված է հաղորդագրությունում:Այսպիսով, նախատեսվում է բռնագանձել. Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք 4 տրանսպորտային միջոց,4 իրավաբանական անձանցում մասնակցություն,183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_86084c7fd35aa4244c0fbdc71f40f97d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), պաշտոնյա
հհ դատախազություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), պաշտոնյա
Դատախազությունը ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջում է գույք և շուրջ 194 մլն դրամ բռնագանձել
10:44 17.08.2026 (Թարմացված է: 10:47 17.08.2026) Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 194 միլիոն դրամ: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք և գումար բռնագանձելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Այսպիսով, նախատեսվում է բռնագանձել.
Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք 4 տրանսպորտային միջոց,
4 իրավաբանական անձանցում մասնակցություն,
183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։