https://arm.sputniknews.ru/20260814/tsarukjani-pesaji-karapet-gulvojani-nkatmamb-kirarvats-tnajin-kalanqy-veracvel-e-105791103.html
Ծառուկյանի փեսայի` Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Ծառուկյանի փեսայի` Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Sputnik Արմենիա
Տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T20:05+0400
2026-08-14T20:05+0400
2026-08-14T20:05+0400
կարապետ գուլոյան
տնային կալանք
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558153_0:0:700:395_1920x0_80_0_0_4ed148d9bc1820dac536e15b4b5e4c89.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը վերացրել է՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից։Հայտնեցին, որ տնային կալանքը վերացվել է դեռ հուլիսի 9-ին։ Միաժամանակ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել նաև գրավը։ Հուլիսի 22-ին քննվել է խափանման միջոցին վերաբերող մեկ այլ միջնորդություն, որի արդյունքում Գուլոյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվել է բացակայելու արգելքը։Հիշեցնենք, որ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ամուսինն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558153_35:0:700:499_1920x0_80_0_0_705d8dc5cab4340fddefd21b05c1ac3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարապետ գուլոյան, տնային կալանք, գագիկ ծառուկյան
կարապետ գուլոյան, տնային կալանք, գագիկ ծառուկյան
Ծառուկյանի փեսայի` Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը վերացրել է՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից։
Հայտնեցին, որ տնային կալանքը վերացվել է դեռ հուլիսի 9-ին։ Միաժամանակ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել նաև գրավը։ Հուլիսի 22-ին քննվել է խափանման միջոցին վերաբերող մեկ այլ միջնորդություն, որի արդյունքում Գուլոյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվել է բացակայելու արգելքը։
Տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։
Հիշեցնենք, որ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ամուսինն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։
Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։