https://arm.sputniknews.ru/20260609/tsarukjani-pesaji-nkatmamb-nvor-meghadranq-ka-na-qandel-e-ir-tan-patuhannery-saliknery--103303564.html
Ծառուկյանի փեսայի նկատմամբ նոր մեղադրանք կա. նա քանդել է իր տան պատուհանները, սալիկները
Ծառուկյանի փեսայի նկատմամբ նոր մեղադրանք կա. նա քանդել է իր տան պատուհանները, սալիկները
Sputnik Արմենիա
Դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանը գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է... 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T18:59+0400
2026-06-09T18:59+0400
2026-06-09T19:01+0400
հհ դատախազություն
գագիկ ծառուկյան
փեսա
կարապետ գուլոյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558132_0:16:701:410_1920x0_80_0_0_b1c277cd5a5b7e521c60ef61fb0cbe79.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Ըստ դատախազության` Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը: «Մասնավորապես, կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն»,– նշել են դատախազությունից:Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։ Փաշինյանը նաև ասել էր, որ տան պատերի քարերը պոկել են, գողացել են քարերը, սակայն չգիտի՝ դրանք ոսկեջրա՞ծ են եղել, թե ոչ։Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558132_0:0:701:525_1920x0_80_0_0_77cbbecbfa49f55437934a4bb73243b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, գագիկ ծառուկյան, փեսա, կարապետ գուլոյան, քրեական գործ
հհ դատախազություն, գագիկ ծառուկյան, փեսա, կարապետ գուլոյան, քրեական գործ
Ծառուկյանի փեսայի նկատմամբ նոր մեղադրանք կա. նա քանդել է իր տան պատուհանները, սալիկները
18:59 09.06.2026 (Թարմացված է: 19:01 09.06.2026) Դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանը գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
«Այս տարվա մայիսի 12–ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից բռնագանձված Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված շուրջ 91%–ի մասի նկատմամբ»,– ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Ըստ դատախազության` Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը:
«Մասնավորապես, կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն»,– նշել են դատախազությունից:
Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։ Փաշինյանը նաև ասել էր, որ տան պատերի քարերը պոկել են, գողացել են քարերը, սակայն չգիտի՝ դրանք ոսկեջրա՞ծ են եղել, թե ոչ։