00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիան ինչ նախապայման է առաջադրել Հայաստանին սահմանը բացելու համար․ Խանդանյանի պատասխանը

© Photo : press office of the Parliament of ArmeniaՍարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2026
Բաժանորդագրվել
ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Թուրքիան ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ չլինելու կամ Արարատը Հայաստանի ազգային խորհրդանիշների շարքից հեռացնելու վերաբերյալ նախապայման չի դրել Հայաստանի առջև։ Այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե արդյոք Անկարան այս հարցերը որպես նախապայման ներկայացրել է հայ-թուրքական սահմանները բացելու համար։
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն իրականանում է առանց նախապայմանների, այսինքն՝ Հայաստանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարտավորվել են, որ գործընթացում նախապայմաններ առաջ չեն քաշվելու։ Ձեր նշած երկու հարցերը բանակցությունների որևէ փուլում նման պահանջ կամ ակնարկ Թուրքիայի ներկայացուցչի կողմից չի եղել»,- ասաց Խանդանյանը։
Միաժամանակ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
Լրահոս
0