https://arm.sputniknews.ru/20260813/pashinjany-khvostvovanec-vor-tntesutjan-diversifikacman-voreve-tsragir-chi-ashkhatum-105722446.html
Փաշինյանը խոստովանեց, որ տնտեսության դիվերսիֆիկացման որևէ ծրագիր չի աշխատում
Փաշինյանը խոստովանեց, որ տնտեսության դիվերսիֆիկացման որևէ ծրագիր չի աշխատում
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը արտահանման սահմանափակումները ոչ թե ճգնաժամ է համարում, այլ տնտեսության վերափոխման հնարավորություն։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T12:01+0400
2026-08-13T12:01+0400
2026-08-13T12:57+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տնտեսություն
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727803_0:0:1600:901_1920x0_80_0_0_975075d30ec70f2a84a8141b8151890f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ խոստովանեց, որ տնտեսության դիվերսիֆիկացման որևէ ծրագիր չի աշխատում։Փաշինյանի խոսքով` պետության, տնտեսության և քաղաքականության համար կարևորագույն հատկանիշ է ադապտացիան, աշխարհում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ինքնին դրական կամ բացասական գնահատելը ճիշտ չէ, քանի որ արդյունքը կախված է պետության՝ փոփոխություններին հարմարվելու կարողությունից։«Եթե ադապտացիոն կարողությունները վատն են, ապա ամենադրական փոփոխությունն անգամ կարող է դառնալ բացասական։ Ադապտացիան է բերում որակական փոփոխությունների»,- ասաց ՀՀ վարչապետը։Նա ընդգծեց՝ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։«Որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է։ Դա ազգային և պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարել»,- ասաց վարչապետը։Անդրադառնալով արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ Փաշինյանը դրանք գնահատեց ոչ թե որպես ճգնաժամ, այլ որպես տնտեսության վերափոխման հնարավորություն։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727803_0:0:1422:1066_1920x0_80_0_0_0af330e65fee540a37fb0640898f709b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, տնտեսություն, արտահանում
հայաստան, նիկոլ փաշինյան, տնտեսություն, արտահանում
Փաշինյանը խոստովանեց, որ տնտեսության դիվերսիֆիկացման որևէ ծրագիր չի աշխատում
12:01 13.08.2026 (Թարմացված է: 12:57 13.08.2026) ՀՀ վարչապետը արտահանման սահմանափակումները ոչ թե ճգնաժամ է համարում, այլ տնտեսության վերափոխման հնարավորություն։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ խոստովանեց, որ տնտեսության դիվերսիֆիկացման որևէ ծրագիր չի աշխատում։
«8 տարի է՝ մենք խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացման մասին, սակայն որևէ ծրագիր չի աշխատում, քանի որ մարդիկ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա՝ որքան էլ մենք քաղաքական խոսակցություններ զարգացնենք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով` պետության, տնտեսության և քաղաքականության համար կարևորագույն հատկանիշ է ադապտացիան, աշխարհում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ինքնին դրական կամ բացասական գնահատելը ճիշտ չէ, քանի որ արդյունքը կախված է պետության՝ փոփոխություններին հարմարվելու կարողությունից։
«Եթե ադապտացիոն կարողությունները վատն են, ապա ամենադրական փոփոխությունն անգամ կարող է դառնալ բացասական։ Ադապտացիան է բերում որակական փոփոխությունների»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց՝ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։
«Որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է։ Դա ազգային և պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարել»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ Փաշինյանը դրանք գնահատեց ոչ թե որպես ճգնաժամ, այլ որպես տնտեսության վերափոխման հնարավորություն։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։