00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պապոյանը հայկական արտադրանքի մատակարարումների հարցը քննարկել է ՌԴ գյուղնախարարի հետ

© Photo : press office of the Ministry of Economy of RAՕքսանա Լուտը և Գևորգ Պապոյանը
Օքսանա Լուտը և Գևորգ Պապոյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2026
Բաժանորդագրվել
Ռուսական կողմը նշել է գործող նորմերի պարտադիր պահպանման և մատակարարվող արտադրանքի անվտանգության ապահովման ալգորիթմի մշակման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայկական արտադրանքի մատակարարման խնդիրը քննարկել են Ալմաթիում ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ գյուղնախարարությունը
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում` հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, պեստիցիդների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջները կարևորագույն պայման են այն ապրանքների ներմուծման վերականգնման համար, որոնց նկատմամբ սահմանափակումներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լուտը նշել է նաև, որ Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին բացարձակ առաջնահերթություն է։
Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն էլ հայտնեց, որ նախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Լրահոս
0