00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ կառավարությունը որոշեց շուրջ 5,4 մլրդ դրամ հատկացնել արտահանողների աջակցության համար

Լոլիկ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2026
Բաժանորդագրվել
Աջակցության ծրագրով առանձին թիրախ է սահմանվել նաև եվրոպական շուկան։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից շուրջ 5,4 մլրդ դրամ հատկացնել գյուղմթերքի, սննդամթերքի, խմիչքի և մի շարք այլ ապրանքների արտահանման աջակցության երկու ծրագրերի ֆինանսավորման համար։ Ըստ նախագծի` գումարն ուղղվելու է հունիսին և հուլիսին արտահանողների մոտ առաջացած փոխհատուցման ենթակա ծախսերի վճարմանը։
Էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծով նախատեսվում է 1 մլրդ 714,25 մլն դրամ հատկացնել ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցության ծրագրին, իսկ ևս 3 մլրդ 651,39 մլն դրամ՝ թարմ պտղի, սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակների արտահանման աջակցության ծրագրին։
Այսպիսով` երկու ծրագրերին հատկացվող գումարը միասին կազմում է 5 մլրդ 365,64 մլն դրամ։ Այն ամբողջությամբ նախատեսվում է վերցնել կառավարության պահուստային ֆոնդից։
Առաջին ծրագրով աջակցություն է նախատեսվում ելակի, լոլիկի, չերրի լոլիկի, պղպեղի և ծաղիկների արտահանման համար։ Ըստ ՍԱՏՄ-ի և ՊԵԿ-ի օպերատիվ տվյալների՝ հաշվարկներում ներառված է մասնավորապես 1250 տոննա լոլիկի, 2325 տոննա պղպեղի, 200 տոննա ելակի և 367 տոննա չերրի լոլիկի արտահանումը։
Երկրորդ ծրագրով փոխհատուցում է նախատեսվում ծիրանի, սալորի, կեռասի, դեղձի և նեկտարինի, բնական հանքային ջրի, խաղողի և պտղահատապտղային գինիների, հայկական բրենդիի կամ կոնյակի, չորացրած մրգի ու բանջարեղենի, ինչպես նաև իշխանի և թառափի արտահանման համար։
Ամենամեծ ծավալներից մեկը վերաբերում է ծիրանին՝ շուրջ 7000 տոննա։ Հաշվարկներում ներառված է նաև 1715 տոննա կեռաս, 1645 տոննա դեղձ կամ նեկտարին, 800 հազար լիտր հայկական բրենդի կամ կոնյակ՝ 100 տոկոս սպիրտի հաշվարկով, ինչպես նաև 120 տոննա թառափ։
Հիմնավորման համաձայն՝ ծրագրերի նպատակը արտահանման շուկաների դիվերսիֆիկացումն ու արտահանողների ծախսերի փոխհատուցումն է։ Հատկացումները նախատեսված են 2026 թվականի երրորդ եռամսյակի համար։
Նշենք, որ աջակցության երկու միջոցառումներն արդեն հաստատվել էին հունիսին, իսկ հիմա պահուստային ֆոնդից լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվում հունիս-հուլիսին փաստացի արտահանման արդյունքում առաջացած պարտավորությունները կատարելու համար։ Նախագծում աջակցության ծրագրով առանձին թիրախ է սահմանվել նաև եվրոպական շուկան. նախատեսվում է 500 հազար հատ ծաղկի արտահանում ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա կամ Շվեյցարիա։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Լրահոս
0