https://arm.sputniknews.ru/20260813/emn-u-eatmn-hhin-petq-en-ajnqan-zhamanak-qani-der-ajlyntranq-chi-dzevavvorvel-pashinjan-105736845.html
ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն ՀՀ–ին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել. Փաշինյան
ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն ՀՀ–ին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ կարող է 3–րդ նախաձեռնությունը լինել, որը ո՛չ ԵԱՏՄ–ի, ո՛չ ԵՄ–ի հետ կապ չունի։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T13:56+0400
2026-08-13T13:56+0400
2026-08-13T13:56+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105733278_0:118:1600:1019_1920x0_80_0_0_a3415fef0b3969745b2880f46e45a9dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն Հայաստանին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց կառավարության նիստի հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից կամ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց հետո որևէ փոփոխություններ տեսնում է հայկական ապրանքների արտահանման հարցում։«Ո՛չ, չեմ տեսնում»,– կարճ պատասխանեց նա։Նշենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105733278_0:0:1422:1066_1920x0_80_0_0_bfa49e077346ba7c897ae64532b077aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն
ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն ՀՀ–ին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել. Փաշինյան
ՀՀ վարչապետը նշեց, որ կարող է 3–րդ նախաձեռնությունը լինել, որը ո՛չ ԵԱՏՄ–ի, ո՛չ ԵՄ–ի հետ կապ չունի։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն Հայաստանին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց կառավարության նիստի հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն Հայաստանին հավասարապես պետք են այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանություններն այլընտրանքների ձևակերպման հետ կապված իրենց հանձնառությունը կատարած չեն լինի, և մեր ժողովուրդը չի կարողանա ընտրություն կատարել։ Սակայն այլ ընտրություն էլ կա` կարող է 3–րդ նախաձեռնությունը լինել, որը ո՛չ ԵԱՏՄ–ի, ո՛չ ԵՄ–ի հետ կապ չունի։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղում պետք է լինեն»,– ասաց նա։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից կամ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց հետո որևէ փոփոխություններ տեսնում է հայկական ապրանքների արտահանման հարցում։
«Ո՛չ, չեմ տեսնում»,– կարճ պատասխանեց նա։
Նշենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում
հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: