https://arm.sputniknews.ru/20260813/arcakhic-brni-teghahanvats-7743-yntaniq-bnakarani-gnman-havastagir-e-stacel-105720384.html
Բնակարանի գնման հավաստագիր ստացած արցախցի ընտանիքների թիվը հասել է 7147–ի
Բնակարանի գնման հավաստագիր ստացած արցախցի ընտանիքների թիվը հասել է 7147–ի
Sputnik Արմենիա
Ըստ մարզային բաշխվածության` արցախցիները հավաստագրերն ամենաշատը իրացրել են Կոտայքում ու Արմավիրում։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T11:04+0400
2026-08-13T11:04+0400
2026-08-13T11:46+0400
արցախ
բռնի տեղահանված
հավաստագիր
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720878_0:0:1341:754_1920x0_80_0_0_d7974ded4e64d1fbbd561d4f8f075dd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7743 ընտանիք (31,845 անձ) ստացել է բնակարանի գնման հավաստագիր։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։Նա նշել է, որ 7147 ընտանիք (29,921 անձ) հավաստագիր է ստացել ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝ Վայոց Ձոր – 63, Տավուշ – 87, Արագածոտն – 135, Շիրակ – 147, Գեղարքունիք – 158, Սյունիք – 228, Լոռի – 368, Երևան – 450, Արարատ – 531, Արմավիր – 667, Կոտայք – 1081։Հիշեցնենք` մայիսի 31–ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր էր ստացել Արցախից բռնի տեղահանված 6 444 ընտանիք (26 432 մարդ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720878_0:0:1273:955_1920x0_80_0_0_a26d949b12f6734a75f1ac4098792087.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բռնի տեղահանված, հավաստագիր, բնակարան
արցախ, բռնի տեղահանված, հավաստագիր, բնակարան
Բնակարանի գնման հավաստագիր ստացած արցախցի ընտանիքների թիվը հասել է 7147–ի
11:04 13.08.2026 (Թարմացված է: 11:46 13.08.2026) Ըստ մարզային բաշխվածության` արցախցիները հավաստագրերն ամենաշատը իրացրել են Կոտայքում ու Արմավիրում։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7743 ընտանիք (31,845 անձ) ստացել է բնակարանի գնման հավաստագիր։
Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։
Նա նշել է, որ 7147 ընտանիք (29,921 անձ) հավաստագիր է ստացել ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
«Հավաստագիրն իրացրել է 4146 ընտանիք (19,098 անձ), որից 3853-ը (18,134 անձ) ձեռքբերման բաղադրիչով, 62-ը (304 անձ) կառուցապատման բաղադրիչով, 231-ը (660 անձ)` գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով»,– հավելել է Կոստանյանը։
Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝ Վայոց Ձոր – 63, Տավուշ – 87, Արագածոտն – 135, Շիրակ – 147, Գեղարքունիք – 158, Սյունիք – 228, Լոռի – 368, Երևան – 450, Արարատ – 531, Արմավիր – 667, Կոտայք – 1081։
Հիշեցնենք` մայիսի 31–ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր էր ստացել
Արցախից բռնի տեղահանված 6 444 ընտանիք (26 432 մարդ)։