https://arm.sputniknews.ru/20260813/aleqs-teqstil-in-karavarutjuny-nvor-artvonutjun-tvec-ajs-hascnelvov-1138-mln-drami-105718936.html
«Ալեքս Տեքստիլ»-ին կառավարությունը նոր արտոնություն տվեց՝ այն հասցնելով 113,8 մլն դրամի
«Ալեքս Տեքստիլ»-ին կառավարությունը նոր արտոնություն տվեց՝ այն հասցնելով 113,8 մլն դրամի
Sputnik Արմենիա
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը ցանկանում է ներմուծել ևս 85,4 մլն դրամի հումք։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T11:30+0400
2026-08-13T11:30+0400
2026-08-13T11:31+0400
«ալեքս տեքստիլ» սպը
սամվել ալեքսանյան
մաքսատուրք
արտոնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2152/35/21523551_0:0:1600:901_1920x0_80_0_0_3418535fe8e432ebb626b35079d388d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Կառավարությունը գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության համար ընդլայնեց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը։ Ըստ նախագծի` արտոնության ընդհանուր չափը գնահատվում է 113,8 մլն դրամ։ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծի համաձայն՝ ընկերությանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին թույլատրվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք և նյութեր ներմուծել՝ ազատվելով մաքսատուրքից։Փոփոխություններից հետո ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 1,7 մլրդ դրամ, իսկ դրանց նկատմամբ կիրառվող մաքսատուրքից ազատման արտոնությունը կգնահատվի 113,8 մլն դրամ։Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 11-ին կառավարությունը «Ալեքս Տեքստիլին» արդեն տրամադրել էր 109,6 մլն դրամի մաքսային արտոնություն՝ 1,3 մլրդ դրամի հումք ներմուծելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2152/35/21523551_127:0:1550:1067_1920x0_80_0_0_0eee18556285a063831879638f4828ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ալեքս տեքստիլ» սպը, սամվել ալեքսանյան, մաքսատուրք, արտոնություն
«ալեքս տեքստիլ» սպը, սամվել ալեքսանյան, մաքսատուրք, արտոնություն
«Ալեքս Տեքստիլ»-ին կառավարությունը նոր արտոնություն տվեց՝ այն հասցնելով 113,8 մլն դրամի
11:30 13.08.2026 (Թարմացված է: 11:31 13.08.2026) «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը ցանկանում է ներմուծել ևս 85,4 մլն դրամի հումք։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Կառավարությունը գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության համար ընդլայնեց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը։ Ըստ նախագծի` արտոնության ընդհանուր չափը գնահատվում է 113,8 մլն դրամ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծի համաձայն՝ ընկերությանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին թույլատրվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք և նյութեր ներմուծել՝ ազատվելով մաքսատուրքից։
Այժմ ընկերությունը ցանկանում է ներմուծել ևս 85,4 մլն դրամի հումք։ Հիմնավորման համաձայն՝ լրացուցիչ ներմուծման անհրաժեշտությունն առաջացել է պատվերների մեծ քանակի պատճառով՝ արտադրական գործընթացի բնականոն ընթացքը չխաթարելու համար։
Փոփոխություններից հետո ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 1,7 մլրդ դրամ, իսկ դրանց նկատմամբ կիրառվող մաքսատուրքից ազատման արտոնությունը կգնահատվի 113,8 մլն դրամ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 11-ին կառավարությունը «Ալեքս Տեքստիլին» արդեն տրամադրել էր 109,6 մլն դրամի մաքսային արտոնություն՝ 1,3 մլրդ դրամի հումք ներմուծելու համար։