https://arm.sputniknews.ru/20260812/orakan-5-rvope-enq-khvosum-pahvum-e-12-qm-taratsqum-chalabjani-kiny-manramasner-patmec-105681527.html
Օրական 5 րոպե ենք խոսում, պահվում է 12 քմ տարածքում. Չալաբյանի կինը մանրամասներ պատմեց
Օրական 5 րոպե ենք խոսում, պահվում է 12 քմ տարածքում. Չալաբյանի կինը մանրամասներ պատմեց
Sputnik Արմենիա
Կինը նշեց, որ Ավետիք Չալաբյանը սրտի հետ կապված խնդրի պատճառով պետք է անընդհատ հսկողության տակ լինի, անալիզներ հանձնի։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T12:58+0400
2026-08-12T12:58+0400
2026-08-12T12:58+0400
հայաստան
ավետիք չալաբյան
«հայաքվե»
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105680032_0:0:1920:1080_1920x0_80_0_0_eaa8cbd4d0fbecb1dbc3c57222e49e81.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, դժվարանում է երեխաներին բացատրել, թե ինչ է արել հայրը, որ արդեն շուրջ 2 ամիս է` իրենց հետ չէ։ Ադամյանն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում ի պաշտպանություն Չալաբյանի և այլ բանտարկյալների ակցիայի ժամանակ։Նրա խոսքով՝ տեսակցելու սահմանափակման վերաբերյալ դիմել են վերաքննիչ, բողոքարկել են դատարանի որոշումը, բայց այն մերժվել է։Ադամյանը շեշտեց, որ ամուսինը սրտի հետ կապված խնդիրներ ունի ու անընդհատ հսկողության տակ պետք է լինի, որոշակի պրոցեդուրաներ անցնի, պարբերաբար անալիզներ հանձնի։Կնոջ խոսքով` Չալաբյանը պահվում է 12 քմ տարածքում, որտեղ 4 անձ է գտնվում, բայցի ամուսնուց, մյուսները ծխող են ու միայն 1 ժամ ունեն խցից դուրս գալու և զբոսնելու համար։Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները դեռ քնած էին եղել։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105680032_77:0:1517:1080_1920x0_80_0_0_b7345fb7a6ed3bec2746120eb064f2e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավետիք չալաբյան, «հայաքվե», տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ավետիք չալաբյան, «հայաքվե», տեսանյութ, տեսանյութեր, видео
Օրական 5 րոպե ենք խոսում, պահվում է 12 քմ տարածքում. Չալաբյանի կինը մանրամասներ պատմեց
Կինը նշեց, որ Ավետիք Չալաբյանը սրտի հետ կապված խնդրի պատճառով պետք է անընդհատ հսկողության տակ լինի, անալիզներ հանձնի։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, դժվարանում է երեխաներին բացատրել, թե ինչ է արել հայրը, որ արդեն շուրջ 2 ամիս է` իրենց հետ չէ։ Ադամյանն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում ի պաշտպանություն Չալաբյանի և այլ բանտարկյալների
ակցիայի ժամանակ։
«Արդեն 50 օր է` Ավետիքը կալանքի տակ է, ու որևէ մեկը չի կարողանում տեսակցել՝ ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ էլ պատգամավորներ, միայն պաշտպանները։ Մենք իր հետ շփվում ենք բաց կապով և օրվա ընթացքում 5 րոպե՝ իրարից հասցնում ենք հետաքրքրվել, թե ով ինչպես է։ Մեր երեխաների համար հոգեբանորեն շատ բարդ է, որ հայրը տանը չէ։ Բարդ է նաև բացատրել, թե ինչու Ավետիքն իրենց կողքին չէ, ինչի մեջ են իրեն մեղադրում, ինչ վատ բան է ինքն արել»,- նշեց Ադամյանը։
Նրա խոսքով՝ տեսակցելու սահմանափակման վերաբերյալ դիմել են վերաքննիչ, բողոքարկել են դատարանի որոշումը, բայց այն մերժվել է։
Ադամյանը շեշտեց, որ ամուսինը սրտի հետ կապված խնդիրներ ունի ու անընդհատ հսկողության տակ պետք է լինի, որոշակի պրոցեդուրաներ անցնի, պարբերաբար անալիզներ հանձնի։
Կնոջ խոսքով` Չալաբյանը պահվում է 12 քմ տարածքում, որտեղ 4 անձ է գտնվում, բայցի ամուսնուց, մյուսները ծխող են ու միայն 1 ժամ ունեն խցից դուրս գալու և զբոսնելու համար։
Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները դեռ քնած էին եղել։ Նույն օրը
Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):