00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Դու միշտ կողքիս էիր»․Մեսսին հորն ուղղված հրաժեշտի հուզիչ նամակ է հրապարակել

© PhotoԼիոնել Մեսսին հոր հետ
Լիոնել Մեսսին հոր հետ - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2026
Լիոնել Մեսսին հոր հետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խորխե Մեսսին մահացել է օգոստոսի 8-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում նամակ է հրապարակել, որում հրաժեշտ է տվել հորը՝ Խորխե Մեսսիին:
Ավագ Մեսսին կյանքից հեռացել է օգոստոսի 8-ին, արգենտինական Ռոսարիո քաղաքի հիվանդանոցում: Նա 68 տարեկան էր։ Հուղարկավորությունը փակ արարողություն էր և տեղի է ունեցել օգոստոսի9-ին: ԶԼՄ-ները հայտնելեն, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Մեսսիի հայրը ծանր հիվանդ էր:
«Դու ինձ այդպեսէիր խնդրում խաղալ վերջինաշխարհի առաջնությունում, բայց դրա մեկնարկից մի քանի օր առաջ քեզ վատ զգացիր։ Առաջին անգամն էր, որ դու մրցաշարին ներկա չէիր, բայց մայրիկն ասում էր, որ քեզ լավ կզգաս և կկարողանաս գալ: Ես քեզ ասացի, որ մենք կհասնենք եզրափակիչ, որպեսզի կարողանաս գալ։ Ամեն անգամ խաղից հետո կարոտով սպասում էի քո հաղորդագրությանը։ Հետո հասկացա, որ վիճակդ իսկապես վատ է։ Ինչ էլ որ լիներ, ես անընդհատ մտածում էի հնարավորինս առաջ գնալու մասին, որպեսզի քեզ ժամանակ տամ, ու գոնե մի խաղ տեսնես: Մենք հասանք եզրափակիչ, և դու չկարողացար այնտեղ լինել: Ես ուզում էի հաղթել այն, որպեսզի գավաթը բերեմ քեզ։ Չկարողացա, ոտքերս այլևս չէին ենթարկվում ինձ։ Այս անգամ փորձեցի պայքարել մարմնիս հետ, բայց ի վիճակի չեղա», - գրել է Մեսսին:
Մեսսին նաև կասկածէհայտնել, թե կկարողանա շարունակել ֆուտբոլային կարիերան։
«Չգիտեմ, թե ինչ եմ անելու առանց քեզ, ինչպես եմ շարունակելու ապրել: Ես պարզապես ֆուտբոլ էի խաղում, իսկ հիմա խիստ կասկածում եմ, որ երկար կզբաղվեմ դրանով։ Դու ամենասկզբից ինձ հետ էիր, քիչ էր մնում, որ հասնենք վերջին։ Ինչու մի քիչ էլ չդիմացար, որ միասին ավարտենք»,- գրել է Մեսսին:
Նշենք, որ Խորխե Մեսսին մահացել է օգոստոսի 8-ին: Հաղորդվում է, որ նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո (որոշ աղբյուրներ հայտնում են ուռուցքային հիվանդությանմասին):
Խորխե Մեսսին աջակցել է որդուն նրա ողջ կարիերայի ընթացքում։ Երբ «Բարսելոնը» առաջարկություն արեց 13-ամյա Լեոյին, Խորխեն որդու հետ տեղափոխվեց Իսպանիա, որպեսզի Լիոնելը անծանոթ երկրում մենակ չմնա՝ ընտանիքից հեռու: Հետագա տարիներին նա որդու խորհրդատուն էր, բանակցողը և գործակալը։
Լրահոս
0