00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արևմտյան առաջնորդները պետք է արձագանքեն. Ամստերդամը` Գարեգին Երկրորդի դատավարության մասին

© SputnikՌոբերտ Ամստերդամ
Ռոբերտ Ամստերդամ - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2026
Բաժանորդագրվել
Միջազգային փաստաբանը նշում է` այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարող լռության մատնվել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Բրյուսելի, ո՛չ էլ աշխարհում կրոնական ազատությունը հարգող որևէ մեկի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի դեմ հարուցված կեղծ քրեական գործընթացներն իրականացվել են մի դատարանի և կառավարության կողմից, որոնք փորձում են եկեղեցին վերածել վարչապետի աշխատակազմի ստորաբաժանման։ Այս մասին հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Թվում է, թե նրանք առաջնորդվում են ուկրաինական սցենարով, բայց անկախ նրանից, թե ում ձեռագիրն են կրկնօրինակում, այս գործելաոճը բացահայտորեն խախտում է եվրոպական իրավունքը, խախտում է միջազգային իրավունքը։ Ոտնահարվում է նաև այս եկեղեցու 1700–ամյա պատմությունն ու անտեսվում եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի պատմության և հայկական կյանքի ընթացիկ զարգացման գործում։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարող լռության մատնվել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Բրյուսելի, ո՛չ էլ աշխարհում կրոնական ազատությունը հարգող որևէ մեկի կողմից»,- գրել է նա։
Ըստ Ամստերդամի՝ կառավարությունը, որն անգամ քվեների 50%–ը չի ստացել, գնալով ավելի է կտրվում սեփական ընտրողներից։ Միջազգային փաստաբանը նշել է, որ արևմտյան առաջնորդները պետք է հիշեն իրենց սահմանադրական պարտքը՝ անհապաղ արձագանքելու ոչ միայն մարդու իրավունքների, այլև, բնականաբար, կրոնական ազատությունների կոպտագույն խախտումներին։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց:
Լրահոս
0