https://arm.sputniknews.ru/20260811/ughevvorapvokhadrvogh-ynkerutjuny-shurj-11-mlrd-drami-hark-e-taqcrel-varujt-e-nakhadzernvel-105636134.html
Ուղևորափոխադրող ընկերությունը շուրջ 1,1 մլրդ դրամի հարկ է թաքցրել․ վարույթ է նախաձեռնվել
Ուղևորափոխադրող ընկերությունը շուրջ 1,1 մլրդ դրամի հարկ է թաքցրել․ վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ գրել էինք, որ ընկերության տնօրենն ու իրական շահառուն կալանավորվել են։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T11:43+0400
2026-08-11T11:43+0400
2026-08-11T11:46+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հարկեր
մուլտի գրուպ
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/38/22723893_0:0:2560:1441_1920x0_80_0_0_873b360d7de9d75364db6f4b2f9fc688.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը շուրջ 1,1 մլրդ դրամի հարկ է թաքցրել։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Կոմիտեն օպերատիվ տեղեկություններ է ստացել, ըստ որի՝ ընկերությունը ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թերհայտարարագրվել են։Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ խոսքը «Մուլտի տրանսպորտ» ընկերության մասին է։ Օրեր առաջ գրել էինք, որ ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 15 մլն ՀՀ դրամի չափով գրավ և բացակայելու արգելք, իրական շահառուն` Հայկ Գալստյանը, կալանավորվել էր: Օրեր անց հայտնի դարձավ, որ Դալլաքյանը ևս կալանավորվել է 2 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/38/22723893_95:0:2371:1707_1920x0_80_0_0_2d8792b4f4c9bafb54cd8c2d8a9bd1b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, մուլտի գրուպ, գագիկ ծառուկյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, մուլտի գրուպ, գագիկ ծառուկյան
Ուղևորափոխադրող ընկերությունը շուրջ 1,1 մլրդ դրամի հարկ է թաքցրել․ վարույթ է նախաձեռնվել
11:43 11.08.2026 (Թարմացված է: 11:46 11.08.2026) Ավելի վաղ գրել էինք, որ ընկերության տնօրենն ու իրական շահառուն կալանավորվել են։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը շուրջ 1,1 մլրդ դրամի հարկ է թաքցրել։ Այս մասին
հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Կոմիտեն օպերատիվ տեղեկություններ է ստացել, ըստ որի՝ ընկերությունը ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թերհայտարարագրվել են։
Հետազոտվել են ընկերության սևագիր մատյաններում առկա տվյալները, հարցման են ենթարկվել նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները։ ՊԵԿ–ը պնդում է, որ ընկերության կողմից մատուցված ծառայությունների մասով 2025-2026 թթ․ ընթացքում թերհայտարարագրվել է շուրջ 4.3 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն, որի արդյունքում էլ չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն։
Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ խոսքը «Մուլտի տրանսպորտ» ընկերության մասին է։ Օրեր առաջ գրել էինք, որ ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 15 մլն ՀՀ դրամի չափով գրավ և բացակայելու արգելք, իրական շահառուն` Հայկ Գալստյանը, կալանավորվել էր: Օրեր անց հայտնի դարձավ, որ Դալլաքյանը ևս
կալանավորվել է 2 ամսով։